🖼️ #մշակութաPAN Weekly (196)
🤱 Ապրիլի 7-ը լավ առիթ է կրկին մեծարելու և երախտիքի խոսք ասելու մեր մայրերին։ Մենք էլ այս առիթն օգտագործելով որոշեցինք ուսումնասիրել, թե ինչպես է մայրությունը պատկերվել տարբեր ժամանակաշրջաններում։ Արվեստում մայրության կերպարի փոփոխությունն ուղիղ կապված է կնոջ շուրջ տվյալ ժամանակաշրջանի պատկերացումների հետ։ Ինչպիսի՞ն է մայրը, ինչ է նշանակում մայր լինել, ի՞նչ զգացողություններ, սպասումներ և անգամ ճնշումներ են կապված դրա հետ։ Այս ամենը մշտապես փոփոխվել է, և արվեստը, ինչպես միշտ, այս փոփոխությունների ամենազգայուն հայելիներից մեկն է։ Արվեստում մայրության կերպարանքը փոխվել է կրոնի, հասարակության կառուցվածքի, քաղաքական իրողությունների, բժշկության զարգացման, կանանց դերի և նույնիսկ հենց արվեստագետների անձնական փորձի հետ միասին։ Վաղ շրջանից մինչև միջնադար, վերածննդի ժամանակաշրջանից մինչև 20-րդ դար ու մեր օրեր. #PAN-ը պատմում է արվեստում մայրության մաքուր, ինքնազոհ, կատարյալ, իրական, ցավոտ, հակասական ու զգայական բազմաթիվ այլ շերտեր պատկերող փորձառության մասին՝
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
▪️ Կինոն առանց երաժշտության անհնար է պատկերացնել. Համր կինոյի դարաշրջանից մինչև 50-ականների ռոքնռոլն ու Հանս Ցիմերի հնչյունները՝ երաժշտությունը միշտ էլ ֆիլմի հոգին ու տրամադրությունը ստեղծողն է եղել: Ահա կինոերաժշտության մասին մեր պատկերացումները փոխած դասական մեղեդիները՝ https://tinyurl.com/2p8t2d6
▪️ Բուխարեստը վաղուց արդեն դիրքավորվել է որպես դասական երաժշտության եվրոպական ամենաաշխույժ կենտրոններից մեկը. Քաղաքն ամեն տարի հյուրընկալում է դասական աշխարհի ներկայացուցիչներին ու դառնում միջազգային հեղինակավոր փառատոների ու մրցույթների գլխավոր հարթակը՝ https://tinyurl.com/4p6dmdha
🇦🇲 Այս տարի երեք դաշնամուրի լեգենդար շոու Bel Suono-ն նշում է իր գործունեության 15-ամյակը՝ մեծածավալ հոբելյանական շրջագայությամբ. դրա ամենակարևոր կանգառներից մեկը կլինի Երևանը, որտեղ ապրիլի 12-ին բեմում կհանդիպեն Bel Suono-ն և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` https://tinyurl.com/ms9yk4dd
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Ռոք երաժշտության պատմության մեջ կան գործեր, որոնք ժամանակին այնքան անսովոր ու տարբերվող էին, որ հնչում էին, ասես տիեզերքից եկած ուղերձներ. Բիլ Հեյլիից մինչև Nirvana` ահա 23 ռոք հիթեր, որոնք նոր ձևաչափ սահմանեցին երաժշտական աշխարհում՝ https://tinyurl.com/2r9298dj
▪️ Երգչուհի Raye-ը շարունակում է իր հաղթարշավը. Նրա նոր՝ This Music May Contain Hope ալբոմը գլխավորել է հիթ-շքերթներն ու երգչուհու համար դարձել այս տարվա երկրորդ խոշոր հաջողությունը։ Սա, անշուշտ, հատկապես տպավորիչ է Where is My Husband սինգլի գրանցած ռեկորդներից հետո՝ https://tinyurl.com/y2meedej
🇦🇲 Ապրիլի 10-ին և 11-ին Թոնլաբի երրորդ տարեդարձը նշելու լավ առիթ կա. Երկօրյա Tonelab Anniversary Fest-ը եզակի առիթ է բեմում միասին տեսնելու բազմաթիվ հրաշալի ռոք խմբեր, վայելելու ամենասիրելի երգերը` https://tinyurl.com/yc7ufsyn
▪️ Օդրի Հեփբըրնի որդին իր նոր կենսագրական գրքում բացահայտում է հոլիվուդյան լեգենդի կյանքի անհայտ ու հաճախ ցավոտ կողմերը՝ պատերազմական տարիների սովից մինչև ընտանեկան բարդ դրամաներ. Չնայած համաշխարհային փառքին և «էտալոնային» կերպարին, դերասանուհին իրեն «սովորական ու նույնիսկ ձանձրալի» մարդ էր համարում՝ https://tinyurl.com/5n8vxd4d
▪️ Այս տարվա «Օսկարը» Թիմոթի Շալամեի համար սպասված հաջողությունը չբերեց, իսկ մարդկանց մի ստվար զանգված սկսեց զուգահեռներ տեսնել դերասանի իրական կերպարի և նրա մարմնավորած փառասեր հերոսի միջև. Այս կրքերը չեն հանդարտվում մրցանակաբաշխությունից անգամ շաբաթներ անց ու հիմա պետք է հասկանալ, թե ինչպես է այս ամենն ազդելու երիտասարդ դերասանի կարիերայի վրա՝ https://tinyurl.com/3astxzap
🇦🇲 Ապրիլի 16-ին «Իմ պատերազմը» մոնոդրաման դիտելու հնարավորություն ունեք. Այս մոնոդրաման պատմում է Չարլի Չապլինի կյանքի այն հատվածի մասին, որի վերաբերյալ կատակերգուի երկրպագուների զգալի մասն ամենաքիչը գիտի։ Թեման հիմնված է Չապլինի և Հիտլերի անհատականությունների հակադրության վրա՝ https://tinyurl.com/2nscjzmw
▪️ Մերիլին Մոնրոն 20-րդ դարի ամենահայտնի լուսանկարիչների օբյեկտիվի կենտրոնում էր, ու հենց այդ կադրերն են նրան դարձրել հավերժական խորհրդանիշ. Նոր բացված ցուցահանդեսը հենց այդ դիմանկարների միջոցով ներկայացնում է լեգենդար դերասանուհու կյանքն ու ստեղծագործական ուղին՝ https://tinyurl.com/ykrwb26s
▪️ «Արտեմիս-2» առաքելության անձնակազմը տիեզերքից ուշագրավ կադրեր է փոխանցել, որոնք ցույց են տալիս Երկրի թաքնված ու մի քիչ էլ խորհրդավոր կողմերը. Ահա պատմական առաքելության ընթացքում տիեզերագնացների դիտանկյունից պատկերված բացառիկ պատկերները՝ https://tinyurl.com/4sp5c38p
🇦🇲 Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հրավիրում է երիտասարդ լուսանկարիչ Բեռտա Մարտիրոսյանի՝ «Քենիան իմ աչքերով» խորագրով անհատական ցուցահանդեսին, որի ընթացքում կներկայացվի թերևս ամենահարուստ կենսաբազմազանությունն ունեցող վայրերից մեկի՝ Քենիայի արտասովոր կենդանական աշխարհը՝ Բեռտայի բացառիկ լուսանկարներով՝ https://tinyurl.com/57z4hwnb
▪️ Էլզա Սկիապարելլին այն լեգենդար դիզայներն էր, ում հաջողվեց նորաձևությունը վերածել բարձր արվեստի, գործակցել Սալվադոր Դալիի և Ժան Կոկտոյի նման սյուրռեալիստների հետ. Լոնդոնում նոր ցուցահանդեսը բացահայտում է, թե ինչպես են նրա համարձակ լուծումներն ինչ-որ առումով դարձել ժամանակակից էսթետիկայի հիմքը՝ https://tinyurl.com/3dsnd5p2
▪️ Լուվրը ձեռնամուխ է եղել վերջին տարիների իր ամենամասշտաբային նախագծերից մեկին՝ Ռուբենսի հանրահայտ «Մեդիչիի շարքի» վերականգնմանը. Այս բազմամյա գործընթացի շրջանակում Մեդիչիի պատկերասրահը կվերածվի բաց արվեստանոցի, որտեղ այցելուները հնարավորություն կունենան անմիջապես հետևելու վարպետի 24 հսկայածավալ կտավների վերականգնմանը` https://tinyurl.com/pu3cf43w
🇦🇲 Ապրիլի 10-ին ՀԳՊԱ Բոյաջյան ցուցասրահում կբացվի «Հոսք ու հյուսվածք. նյութին ընդառաջ» ցուցահանդեսը. Սա հրավեր է մասնակիցը դառնալու պարզ նյութի՝ ջրի, հողի, գործվածքի ռիթմը, ձևը, ձայնն ու չափը շոշափելու արվեստագետների բռնած ճանապարհին, փորձառելու նյութականության՝ իրենց բացահայտած անսպասելի շերտերը` https://tinyurl.com/yt9k7a69
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N195)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan