🖼️ #մշակութաPAN Weekly (197)
🌄 Սյունիքի լեռնային քարափներում ծնված Սահյանի տողերում ժայռից մասուր է կաթում, քարն ու ծառը «գործող անձ» են դառնում, հողն իր ցավն է պատմում, ջուրը՝ կարոտն արտահայտում։ Սահյանի «նաիրյան դալար բարդիները» արմատներով խորանում են հայրենի հողի մեջ, բայց ճյուղերով հասնում համամարդկային թեմաների: Հողի, քարի ու ծաղկի, կյանքի ու կարոտի երգիչը կերտել էր պոեզիայի իր ինքնատիպ աշխարհը, անօրինակ պատկերներով ու խորհրդանիշներով։ Սահյանի բնապաշտությունը վերածվում է փիլիսոփայական խորհրդածության, իսկ հայրենի հողի պատկերները դառնում են մարդկային կեցության խորքային իմաստների խորհրդանիշներ: Սահյանի խոսքը ժողովրդական է, բայց ոչ պարզունակ, խորն է, բայց ոչ վերացական: Նրա բանաստեղծություններում զուգորդվում են հողին կապված մարդու և տիեզերական հեռուներ փնտրող մտավորականի խոհերը։ Ապրիլի 14-ը մեծ վարպետի ծննդյան օրն էր։ Ժայռին ու սարին շունչ տվող բանաստեղծի ամենահուզիչ ու տպավորիչ տողերը կգտնեք Սահյանի կյանքն ու ստեղծագործությունը ամփոփող #PAN-ի այս կարդալիքում՝
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
▪️ Կոլին Քարիի անսամբլը ներկայացնում է կոմպոզիտոր, մինիմալ երաժշտության տեխնիկայի առաջին հեղինակներից Սթիվեն Ռայխի սեքստետներին նվիրված նոր ալբոմը. Ձայնագրությունը փոխանցում է կոմպոզիտորին բնորոշ հստակ ռիթմիկ պատկերները և համադրում դրանք թեթև մթնոլորտի ու դինամիկ անցումների հետ՝ https://tinyurl.com/3thpr2jp
▪️ Սեմյոն Բիչկովը և Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում են Մալերի սիմֆոնիաների ամբողջական շարքը, որն արդեն հասցրել է իր տեղը գտնել լավագույնների կողքին. Այս ձայնագրությունն առանձնանում է մանրակրկիտ մշակված դետալներով ու նոր շունչ է հաղորդում հանրահայտ ստեղծագործություններին՝ https://tinyurl.com/5n7t595r
🇦🇲 «Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյա հոբելյանին նվիրված բարեգործական համերգի շրջանակում ապրիլի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կարող եք վայելել Խաչատրյանի փառահեղ Ջութակի կոնցերտը՝ Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ https://tinyurl.com/52dp6j9v
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Ջասթին Բիբերը վերադարձել է բեմ ու Coachella-ի վերջին տարիների ամենաքննարկված ելույթն ունեցել. Առանց շոուի, պարողների և լուսային էֆեկտների՝ Բիբերը պարզապես նոութբուքով YouTube-ում փնտրել է իր հին ու նոր երգերը և ձայնակցել պատանի Բիբերին։ Միլենիալների համար սա երգչի ամենահուզիչ ու տպավորիչ ելույթներից էր՝ https://tinyurl.com/y7zcs56t
▪️ Radiohead-ը ներկայացնում է Motion Picture House ինստալյացիան, որը Coachella-ում առաջնախաղից հետո 10 ամիս կշրջի Հյուսիսային Ամերիկայում. Սա խմբի ստեղծած յուրահատուկ ու տպավորիչ միջավայրն է, որը թույլ է տալիս երկրպագուներին ամբողջությամբ ընկղմվել Radiohead-ի երաժշտական աշխարհի և տեսողական լուծումների մեջ` https://tinyurl.com/yzezc763
🇦🇲 Ապրիլի 26-ին Երևանում ելույթ կունենա Veiila-ն. Ալտերնատիվ փոփ դուետը միախառնում է միջավայրային էլեկտրոնիկան, ջազից ներշնչված ստեղնաշարը և 50-ականների հնչողությամբ կիթառը, էքզիստենցիալ տեքստերի և Vif Nüte-ի ինտիմ վոկալի հետ՝ https://tinyurl.com/yc63e73f
▪️ Ամերիկյան անկախ կինոյի վարպետներից Ջիմ Ջարմուշը պատմում է իր նոր ֆիլմի ստեղծման յոթամյա ուղու, մտերիմ ընկերների ու կինոյի շուրջ իր առանձնահատուկ դիտանկյան մասին. Ռեժիսորն անկեղծանում է, թե ինչու իրեն չի համարում «պրոֆեսիոնալ կինոգործիչ» ու ինչպես է ստեղծում իր կերպարները՝ https://tinyurl.com/2d59cpc6
▪️ Սուպերհերոսների մասին լավագույն ֆիլմերի տասնյակը կազմելը միշտ էլ բուռն քննարկումների ու վեճերի առիթ է տալիս, բայց դա չի խանգարում հերթական անգամ փորձել առանձնացնել լավագույններին. Ծանոթացեք կինոքննադատների կազմած այս ցանկին, որտեղ տեղ են գտել ժանրի ամենաազդեցիկ գործերը՝ դասականներից մինչև մեր օրերի ամենաաղմկոտ էկրանավորումներ` https://tinyurl.com/yc6yjxvv
🇦🇲 Ապրիլի 21-ին Ազգային գրադարանի Մեծ դահլիճում կցուցադրվի «Այրվող աղջկա դիմանկարը». 2019 թվականին Կաննի կինոփառատոնի «Լավագույն սցենար» պարգևին արժանացած այս ֆիլմն արդի ֆրանսիական կինոյի վարպետ Սելին Սիամայի մեծագույն գլուխգործոցն է համարվում` https://tinyurl.com/2t5zeczb
▪️ Գրական ստեղծագործությունների էկրանավորումները ևս մշտապես հակասական կարծիքների առիթ են դառնում. Որոշները ձախողում են, մյուսները նույնիսկ գերազանցում բնօրինակ գրքերին։ Այս հոդվածում առանձնացված են վերջին 50 տարվա 64 լավագույն էկրանավորումները. Ծանոթացեք ցանկին և ասեք, թե, ըստ ձեզ՝ դրանցից որն է արժանի կրելու «բոլոր ժամանակների լավագույնի» տիտղոսը` https://tinyurl.com/yrz9xm6h
▪️ Տիցիանի և Միքելանջելոյի ստեղծագործական «բախումը» Վերածննդի դարաշրջանի ամենահետաքրքիր երկխոսություններից մեկն էր ու իր ազդեցությունն ունեցավ արվեստի հետագա զարգացման վրա. Նոր գիրքը փորձում է այլ դիտանկյունից ուսումնասիրել երկու տիտանի ստեղծագործական տարբերություններն ու ընդհանրությունները, նաև հասկանալ, թե ինչպես է այն շարունակվել սերունդների գիտակցության մեջ՝ https://tinyurl.com/4u89jrkw
🇦🇲 Ի՞նչ փոխվեց 2010-ականներին, որ երեխաները դարձան ավելի տագնապած, քան երբևէ. «Տագնապած սերունդը» գրքում սոցիալական հոգեբան Ջոնաթան Հայթը բացատրում է՝ ինչպես խաղակենտրոն մանկությունը դարձավ հեռախոսակենտրոն, ինչու են երեխաներն ավելի շատ ժամանակ անցկացնում էկրանների առաջ, և ինչպես դա փոխեց նրանց մտածողությունն ու վարքը։ Գիրքը Newmag-ը կներկայացնի ապրիլի 18-ին՝ Career City Fest-ի շրջանակում՝ https://tinyurl.com/3t5aymp8
▪️ Ֆրիդա Կալոյի գլուխգործոցների Մեքսիկայից Իսպանիա հնարավոր տեղափոխումը լուրջ իրավական ու մշակութային վեճերի առիթ է դարձել. Հավաքածուի այս նմուշների շուրջ ստեղծված իրավիճակը փորձության է ենթարկում Մեքսիկայի օրենսդրությունը, որը պաշտպանում է երկրի ազգային հարստություն հանդիսացող մշակութային արժեքները. Ահա ինչու է այս նախադեպը կարևոր ամբողջ աշխարհի թանգարանային ոլորտի համար` https://tinyurl.com/2mh9mjby
▪️ Aicon Art պատկերասրահը ներկայացնում է «Արքունական տեսիլքներ» ցուցահանդեսը, որը նվիրված է հնդկական մանրանկարչության պատմական ավանդույթներին. Այս աշխատանքները բացահայտում են արքունիքների կենցաղն ու աչքի են ընկնում բացառիկ մանրակրկիտ դետալներով և հարուստ տեսարաններով՝ https://tinyurl.com/dus9avny
🇦🇲 Ապրիլի 15-ից մայիսի 24-ը կկայանա նկարիչ Կարեն Օհանյանի անհատական ցուցահանդեսը. Նրա «Չառլիի երազը» հանդարտ, սակայն փիլիսոփայական լարումով հագեցած մտորում է ընկերակցության, բնության և ժամանակակից կյանքի հակասությունների շուրջ։ Նուրբ գծանկարներից կազմված այս շարքը ստեղծվել է, երբ նկարիչը և իր շունը՝ Չառլին, մեկուսացած էին Հայաստանի Քաղսի գյուղում` https://tinyurl.com/mr37ktrp
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N196)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan