#մշակութաPAN
Today

🖼️ #մշակութաPAN Weekly (205)

👑  Հանրության համար առաջնորդը սոսկ անհատ չէ։ Հեռուստատեսային բանավեճերից, նախընտրական հոլովակներից, ինստագրամյան reel-երից ու վիրուսային լուսանկարներից դեռ շատ առաջ տիրակալները, պետական գործիչներն ու հեղափոխականները հստակ հասկանում էին, որ առաջնորդը պետք է մարմնավորի իր գաղափարները, իշխանության իր թեզերն ու պատկերացումները։ Բանակներ առաջնորդելուց ու օրենքներ ընդունելուց շատ ավելի բարդ է ճանաչելի դառնալ մեկ ժեստի կամ հայացքի միջոցով։ Բայց հաջողելու համար սա միշտ էլ պարտադիր պայման է եղել։ Ու սա լավ գիտեին բոլորը՝ Նապոլեոն Բոնապարտից մինչև Ստալին, Լինքոլնից մինչև Չերչիլ, Վիկտորյա թագուհուց մինչև Մուսոլինի։ Քաղաքական կերպարի ստեղծման գաղափարը շատ ավելի հին է, քան ժամանակակից քաղաքականությունը։ Թագավորներն իրենց դեմքերն էին դրոշմում մետաղադրամների վրա, կայսրերը քաղաքները լցնում էին արձաններով, հեղափոխականներն իրենց կերպարը վերածում էին պաստառների, իսկ բռնապետները հնարավոր ամեն տեղ տարածում էին իրենց դիմանկարները, մինչև որ պատկերը գրեթե կրոնական պաշտամունքի էր վերածվում։ Ու ամենևին էլ պատահական չէ, որ պատմական տարբեր ֆիգուրների և քաղաքական գործիչների դիմանկարներն ու լուսանկարները միշտ շատ ավելի խորն ուղերձ ունեն, քան կարող է առաջին հայացքից թվալ։ #PAN-ը ներկայացնում է պատմությանը հայտնի ամենատպավորիչ դիմանկարներից մի քանիսը, որոնք հստակ ուղերձ ու ասելիք են փոխանցել հանրությանը՝

✍️ https://lav.pan.am/politicalicons


Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎬  Կինոյից…

▪️  Սթիվեն Սփիլբերգի ֆիլմացանկը խիստ բազմաժանր է, և ռեժիսորի նոր ֆիլմի առիթով կինոգործիչները, գրողներն ու կինոքննադատները բացահայտում են, թե նրա հարուստ կինոժառանգությունից որոնք են իրենց համար ամենանշանակալի գործերը՝ https://tinyurl.com/2jzw5xs6

▪️  «Տաքսու վարորդը» ֆիլմի պրեմիերայից 50 տարի անց ռեժիսոր Մարտին Սկորսեզեն, սցենարիստ Փոլ Շրեդերը և գլխավոր դերակատարներ Ռոբերտ դե Նիրոն ու Ջոդի Ֆոստերը կրկին հանդիպել են, պատմել ֆիլմի ստեղծման ընթացքի մասին և զուգահեռներ անցկացրել մեր օրերի հետ՝ https://tinyurl.com/yykdkvc9

🇦🇲  Երևանում ընթանում է «Մէկ կադր» կարճ ֆիլմերի 24-րդ միջազգային կինոփառատոնը, որն անցկացվելու է մինչև հունիսի 15-ը. Ծանոթացեք փառատոնի այս տարվա ծրագրին ու ընտրեք ձեր նախընտրելի ֆիլմերը՝ https://tinyurl.com/mutfvhjv

🏛️  Կերպարվեստից…

▪️  Միացյալ Նահանգներում բացվել է Ռաֆայելի ստեղծագործական ժառանգությանը նվիրված առաջին համապարփակ ցուցահանդեսը.  Ցուցանմուշները բերվել են Լուվրից, Վատիկանի թանգարաններից, Պրադոյից և Բրիտանական թանգարանից՝https://tinyurl.com/ycx6havd

▪️  Մաուրիցիո Կատելանի աղմկահարույց բանանը կրկին անհետացել է. Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ժամանակակից արվեստի ամենաքննարկվող էքսպոնատներից մեկը  գողանում են թանգարանից՝ https://tinyurl.com/3afdz6jt

🇦🇲  Հունիսի 21-ին տարին կիսվում է և ցերեկը՝ լույսը, գերազանցում է գիշերվան. Հենց այդ օրն էլ «Լիվըր» արվեստի մենեջմենթի ընկերությունը հրավիրում է բացահայտելու արվեստն իր տարբեր դրսևորումներով՝ https://tinyurl.com/h6fmxvbs

📚  Գրականությունից…է

▪️  Իսպանացի գրող Ռոզա Մոնտերոն անդրադառնում է այն կարծրատիպին, թե ստեղծագործող մարդիկ ի սկզբանե հակված են ալկոհոլի և թմրամիջոցների կախվածությանը. Ինչպե՞ս են վնասակար սովորություններն անդրադարձել գրողների տարբեր սերունդների վրա՝ https://tinyurl.com/598wvnts

▪️  Գրող Հոլի Բլեքը լուրջ ջանքեր է գործադրում և փորձում ընթերցողին ապացուցել, որ տպագիր գրաֆիկան անգնահատելի դեր ունի արվեստում. Կարդացեք, թե ինչո՞ւ է այս ուղղությունը համարվում ինքնուրույն ու տպավորիչ երևույթ` https://tinyurl.com/4prm3996

🇦🇲  Հունիսի 27-ին Newmag-ն ու Yeraz Projects-ը հրավիրում են ամառվա ամենասպասված գրական, մշակութային ու այս տարի նաև մարզական փառատոնին՝ նույն վայրում, նույն էներգիայով, բայց նոր մասշտաբով. Հատուկ հյուր՝ Հենրիխ Մխիթարյան՝ https://tinyurl.com/jc9x5hjc

🎻  Դասական երաժշտությունից…

▪️  Ամեն ամառ Հունգարիայի մայրաքաղաքում անցկացվում է Festival Academy Budapest-ը՝ նորարարական լուծումներով իրադարձություն, որտեղ դասական երաժշտության լեգենդներն ու ապագա աստղերը հանդես են գալիս նույն բեմում՝ https://tinyurl.com/y93dmbex

▪️  Ջութակահար Ալինա Իբրագիմովան և դաշնակահար Սեդրիկ Տիբերգյենը դասական ալբոմ են թողարկել, որի շրջանակում ներկայացնում են Բեթհովենի չորս սոնատի նոր, էլեգանտ ու տպավորիչ մեկնաբանություններ՝ https://tinyurl.com/28xvw7mp

🇦🇲  Հունիսի 19-ին Կամերային երաժշտության տանը կհնչեն սիմֆոնիկ ռոք հիթեր. Mystery Ensemble նվագախումբն իր կրքոտ, վիրտուոզ, զգացմունքային կատարմամբ ձեզ կտեղափոխի կուլտային ռոք խմբերի հանրաճանաչ երաժշտության աշխարհ՝ https://tinyurl.com/2nn3anjv

🎶  Ժամանակակից երաժշտությունից…

▪️  Եթե այլմոլորակայինը ձեզ հարցներ՝ «ի՞նչ է երաժշտությունը», ի՞նչ երաժշտական կատարում կմիացնեիք նրա համար. Այս հարցի պատասխաններով կազմվել է մի ծավալուն փլեյլիստ, որին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://tinyurl.com/5aztpb3x

▪️  Փոլ ՄաքՔարթնին իր 18-րդ սոլո ալբոմում անդրադառնում է անցյալին ու պատմում, թե ինչպես են The Beatles-ի իր ընկերներն ու Oasis խումբը ոգեշնչել ստեղծելու այս նոստալգիկ ձայնասկավառակը՝ https://tinyurl.com/2w3yevx3

🇦🇲  Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հունիսի 22-ին հրավիրում է երիտասարդ կիթառահար, «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» մրցույթի Գրան Պրի մրցանակակիր Էդուարդ Հրմուշյանի համերգին՝ https://tinyurl.com/4u2vudmu


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N204)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan