🖼️ #մշակութաPAN Weekly (206)
🖍️ Կարմիր արև, թիրախ, կապույտ երկնքի կամ լճի կտոր, ծիրաններ, օրորոց, գուցե երեխայի դեմք: Ի՞նչ է պատկերել Արշիլ Գորկին իր «Անվերնագիր» գծանկարում։ Հարցը, իհարկե, հռետորական է, ու այս համատեքստում գուցե երկրորդական կարևորության։ Գորկու այս ստեղծագործությունը վերջապես Հայաստանում է։ Ազգային պատկերասրահի «Արշիլ Գորկի․ Նյու Յորք - Երևան․ Նոր ձեռքբերում» ցուցահանդեսը դիտելու հնարավորությունը բաց թողնել պետք չէ։ Այդ առիթով #PAN-ը որոշել է զրուցել Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար, այս ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանի հետ։ Վստահեցնում ենք՝ հետաքրքիր բացահայտումներ կան թե այն արվեստասերների համար, որոնք արդեն իսկ հասցրել են դիտել ցուցահանդեսը, թե բոլոր նրանց, որոնք միայն կարդալուց հետո կորոշեն լրացնել բացը: Այժմ սա Գորկու առաջին և դեռևս միակ վերացական աշխատանքն է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի թանգարաններում: Համադրողի հետ զրուցել ենք ցուցահանդեսի հիմնական գաղափարի, նաև Խորհրդային Հայաստանում, անկախության շրջանի Հայաստանում, ինչպես նաև սփյուռքում ստեղծագործած արվեստագետների ոգեշնչման մասին։ Փորձել ենք հասկանալ, ի վերջո՝ Գորկին հա՞յ արվեստագետ է, թե՝ հայկական արմատներով միջազգային արվեստագետ։ Ու անգամ անդրադարձել ենք այն որոշ մեկնաբանություններին, թե «իմ 5 տարեկան տղան էլ կարող էր այսպես նկարել»։ Այս մարդկանց համար Վիգեն Գալստյանն անակնկալ պնդում ունի՝ հինգ տարեկան երեխայի նման նկարելը չափազանց բարդ է։ Այսպիսով, ներկայացնում ենք բացառիկ հարցազրույց՝ բացառիկ ցուցահանդեսի մասին՝
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
▪️ Բրեքսիթի հետևանքով 2021-ից ի վեր բրիտանացի 4 երաժշտից մեկը կորցրել է ԵՄ երկրներում իր աշխատանքը, երաժիշտների գրեթե կեսի եվրոպական համերգային հյուրախաղերը կտրուկ կրճատվել են, միջին եկամուտներն էլ՝ նվազել. Պատճառը բյուրոկրատական է՝ https://tinyurl.com/dw6j7kzr
▪️ Կինոաշխարհի ամենահզոր ստեղծագործական տանդեմը՝ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն ու կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսը ներկայացնում են իրենց համատեղ 30-րդ աշխատանքը. Նոր՝ «Բացահայտման օրը» գիտաֆանտաստիկ ֆիլմի երաժշտական ձևավորումն առանձնահատուկ ուշադրության է արժանի՝ https://tinyurl.com/yps93ukv
🇦🇲 Հունիսի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Նվիրում» խորագրով համերգը` https://tinyurl.com/mt62v9e4
▪️ Ինչպե՞ս խոսենք ֆիլմերից ու կրկին չանդրադառնանք Սփիլբերգի նոր աշխատանքին, որը 2026-ի ամենասպասված կինոնկարներից է. «Բացահայտման օրը» ֆիլմի մասին մի հետաքրքիր փաստ՝ դրա գլխավոր բանալիներից մեկը թաքնված է ռեժիսորի՝ տասնամյակներ առաջ նկարահանած մեկ այլ ֆիլմում՝ https://tinyurl.com/3kwvrk44
▪️ Ընդամենը 750,000 դոլար բյուջեով նկարահանված «Մոլուցք» սարսափ ֆիլմը տոմսարկղային հասույթով աննախադեպ արդյունք է ցույց տալիս. Այն իսկական հեղափոխություն է արել Հոլիվուդում ու գրավել է անգամ ամենապահանջկոտ Z սերնդին՝https://tinyurl.com/2x5e8fcs
🇦🇲 Երևանյան կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակում հունիսի 27-ին պանելային քննարկում է նախատեսված. Թեման՝ կարճ ֆիլմերի արտադրությունը Հայաստանում և դրանից անդին՝ https://tinyurl.com/3z65ws53
▪️ Գիտնականների պնդմամբ իրենք «կեղծ Վան Գոգ» հայտնաբերելու նոր միջոց են գտնել. Թեև արվեստի գործերի իսկությունը ստուգելու համար այժմ հիմնականում օգնության է գալիս արհեստական բանականությունը, ֆրանսիացի հետազոտողներն առաջարկում են մեկ այլ մեթոդ՝ մակերեսի չափագիտությունը՝ https://tinyurl.com/rx5dmby6
▪️ Իտալացի արվեստագետ Ագոստինո Բոնալումիի 1970 թվականի «Սպիտակ մոդուլային կառուցվածք» մոնումենտալ քանդակը կրկին ցուցադրվում է. Այս գործն ի սկզբանե ստեղծվել էր Վենետիկի 35-րդ բիենալեի համար և կտրուկ փոխեց տարածության ու դրանում դիտողի դերի մասին պատկերացումները՝ https://tinyurl.com/2rz9w2fv
🇦🇲 Հունիսի 22-ին կայանալիք «Արմատներ՝ սահմաններից անդին» նախագիծն արվեստի և արհեստական բանականության միջոցով վերաիմաստավորում է Արցախի մշակութային ժառանգությունը՝ ցույց տալով, թե ինչպես կարող են հիշողությունը, ինքնությունն ու մշակույթը շարունակել ապրել նոր ձևերով՝ https://tinyurl.com/4phm2fhz
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Էնթոնի Շորթերը մինչ օրս չի հավատում, որ իրեն է պատկանում փոփ երաժշտության լեգենդներից մեկի ձայնագրման վահանակը. Ահա ուշագրավ պատմություն այն մասին, թե ինչպես Ջորջ Մայքլի ձայնագրման սարքավորումը հայտնվեց գյուղական համեստ մի ստուդիայում՝ https://tinyurl.com/3zffxpfp
▪️ Օլիվիա Ռոդրիգոյի You Seem Pretty Sad for a Girl So in Love ալբոմի շուրջ քննարկումները խիստ տարբեր են. Մի մասը շտապում է վերլուծել երգերի տեքստերն ու փորձում հասկանալ, թե ում մասին են դրանք, մյուսներն առաջարկում են պարզապես վայելել ստացված ալբոմը՝ https://tinyurl.com/spnu6yeh
🇦🇲 Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հունիսի 22-ին հրավիրում է երիտասարդ կիթառահար, «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» մրցույթի Գրան Պրի մրցանակակիր Էդուարդ Հրմուշյանի համերգին՝ https://tinyurl.com/4u2vudmu
▪️ Փիթր Փեն, Քրիստոֆեր Ռոբին, Ալիսը հրաշքների աշխարհում... Գլխավոր հերոսի նախատիպը լինելը գուցե երազանք թվա, բայց իրականում ամեն բան մի փոքր ավելի տխուր է. «Երեխաները» գրքի հեղինակը բացահայտում է, թե ինչ ճակատագիր են ունեցել համաշխարհային գրականության հայտնի կերպարների նախատիպերն իրական կյանքում` https://tinyurl.com/yfbbtxyy
▪️ «Մոլեգին հողմերի դարավանդ» վեպի՝ կտորե կազմով հազվագյուտ առաջին հրատարակությունն իսկական արվեստի նմուշ է. Մոտ 600,000 ֆունտ ստերլինգ գնահատվող այս գիրքը վերջին դարում հանրությանը հայտնի միակ բնօրինակ հրատարակությունն է` https://tinyurl.com/yyx5vm97
🇦🇲 ՆՓԱԿ-ը, Թեք Տեղ-ի հետ գործակցությամբ, հրավիրում է դիտելու «Զապել Եսայան. փրփուր» ներկայացումը, որն անդրադառնում է գրող և հրապարակախոսի՝ բանտում անցկացրած կյանքի վերջին տարիներին` https://tinyurl.com/3vtvsua7
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N205)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan