🖼️ #մշակութաPAN Weekly (207)
👨🏻🎨 Դևիդ Հոքնին այն արվեստագետներից էր, որի անունը վաղուց արդեն արվեստի պատմության դասագրքային սահմաններից դուրս է։ Նրան ճանաչում են պատկերասրահներից ու թանգարաններից դուրս։ Արևով լցված լողավազանները, կյանքում ու արվեստում վառ գույները, բազմաշերտ ստեղծագործական բնույթը նկարչի կերպարը վաղուց արդեն հանել են կաղապարներից։ Նա գիտեր սովորականն ինքնատիպ դարձնելու բանաձևն ու կարողանում էր այդ բանաձևն այնքան հմտորեն կիրառել, որ տպավորություն էր, թե աշխարհը միշտ էլ այդքան գունավոր ու տպավորիչ է եղել, պարզապես մենք չենք հասցրել նկատել։ Հոքնին մահացավ հունիսի 11-ին՝ իր 89-ամյակից մեկ ամիս առաջ։ Նրա թողած ժառանգությունն իսկապես բացառիկ է, չի սահմանափակվում մեկ ժամանակաշրջանի, մեկ ուղղության կամ էլ մեկ տեխնիկայի մեջ։ Նա Բրիտանիայի սիրելի նկարիչն էր, փոփ-արտի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, XX և XXI դարերի ժամանակակից արվեստի առանցքային դեմքը։ Բայց բոլոր այս բնորոշումներն էլ հաճախ բավարար չեն ու չեն ամբողջացնում նրա գործոնն արվեստի աշխարհում։ Ամենակարևորն էլ այն է, որ Հոքնին չէր վախենում ռիսկի դիմել, չէր վախենում գույնից, տեխնոլոգիաներից, չէր վախենում փոխվել։ Ու ամեն անգամ ապացուցում էր, որ նկարչությունն ապրում է, քանի դեռ ստեղծագործողը պատրաստ է նոր հայացք գցել աշխարհին։ #PAN-ը պատմում է մեր օրերի ամենագունեղ ու բացառիկ արվեստագետներից մեկի՝ Դևիդ Հոքնիի կյանքի երանգների ու դրվագների մասին՝
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
▪️ Գուցե թվա, թե դասական երաժշտությունն ու ֆուտբոլը հատման որևէ կետ չունեն, բայց Լուչիանո Պավարոտիից մինչև Դևիդ Բեքհեմ, այս աշխարհները հատվել են ամենատարբեր ձևերով. Կարդացեք, թե մեծանուն կոմպոզիտորներից ովքեր են անդավաճան սիրել այս մարզաձևը` https://tinyurl.com/5het2v59
▪️ Քաղաքականությունը ևս դասական երաժշտության հետ անսպասելի կապեր ունի. Քաղաքական հսկաները՝ Ռիչարդ Նիքսոնից մինչև Մահաթմա Գանդի, կարող են դառնալ ու հաճախ դառնում են օպերային ամենատպավորիչ ու դրամատիկ կերպարները՝ https://tinyurl.com/mrxkdfk2
🇦🇲 Հուլիսի 2-ին Հայատանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է «Սիմֆոնիկ ճամփորդություն» համերգին` նոր ծրագրով. Համերգի հասույթը կուղղվի My Forest Armenia ՀԿ-ի հետ Հայաստանում տնկվող «Սիմֆոնիկ անտառ» նախագծին` https://tinyurl.com/mtwtrmd6
▪️ 1985 թվականի մի խաղաղ առավոտ 5 զինված տղամարդիկ ներխուժեցին Փարիզի Մարմոտան Մոնե թանգարան և 5 րոպեում հեռացան իմպրեսիոնիստական 9 կտավով. Այս կողոպուտի հիման վրա վավերագրական սերիալ է նկարահանվել` https://tinyurl.com/mwtnceus
▪️ Վերջին շրջանում կինոաշխարհն ավելի հաճախ է անդրադառնում դավադրության տեսություններին ու հասարակության մեջ արմատացած վախերին. Կարդացեք, թե ինչու է ժամանակակից կինեմատոգրաֆը հանկարծ տարվել դավադրապաշտական թեմաներով՝ https://tinyurl.com/4738mh9s
🇦🇲 Կինոն ավելին է, քան սյուժեն. Հունիսի 30-ին Սինե-ակումբ 2026-ի այս կիսամյակն ամփոփվելու է 1920-ականների «ամենախելագար» ֆիլմերով, ներկայացվելու են ֆրանսիական ավանգարդի կարճամետրաժները` https://tinyurl.com/4xxd6ynp
▪️ Մարիա Էլկինայի «Ճարտարապետություն․ ինչպես հասկանալ այն | շենքերի էվոլյուցիան նեոլիթից մինչև մեր օրերը» գիրքը չի հավակնում համապարփակ հանրագիտարան լինել, բայց օգնում է ավելի լավ ընկալել տարբեր դարերի ու երկրների կոթողները՝ https://tinyurl.com/3xtxkbdv
▪️ Կուրատոր Շայ Բայթելը ներկայացնում է Մարինա Աբրամովիչի մասին 5 լավագույն հրատարակություն, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ բացահայտել հանրահայտ պերֆորմանս արտիստի ֆենոմենը, ծանոթանալ անձնական հուշերին ու կյանքին՝ https://tinyurl.com/3sfa2j86
🇦🇲 Ամառվա ամենասպասված գրական, մշակութային ու այս տարի նաև մարզական իրադարձությունը կկայանա հունիսի 27-ին. Summerfest 2026-ը վերադառնում է նոր մասշտաբով՝ գրքեր, երաժշտություն, սպորտային զոնաներ։ Ահա փառատոնի շրջանակում ներկայացվող 5 գիրքն ու լեգենդար հյուրը՝ https://tinyurl.com/mspe8pfe
▪️ Բացահայտվել է Վան Գոգի բժշկի՝ Պոլ Գաշեի անձնական արխիվը. Բացառիկ հավաքածուն ներառում է արժեքավոր փաստաթղթեր, լուսանկարներ, կտավներ և նույնիսկ մի էսքիզ, որտեղ մեծանուն նկարիչը պատկերված է մահվան մահճում՝ https://tinyurl.com/52p74knj
▪️ Լոս Անջելեսի Getty թանգարանը գործարկել է 12 մասից բաղկացած նոր փոդքաստ, որն առաջարկում է թանգարանի հավաքածուն բացահայտել մտավարժանքների միջոցով. Նախագիծը վարում է Լիլիթ Սադոյանը, իսկ առաջին էպիզոդը նվիրված է Վան Գոգին՝ https://tinyurl.com/2s47jpy3
🇦🇲 Հունիսի 27-28-ին Ազգային պատկերասրահում տեղի կունենա Աննա Պօղիկեանի «Հիւսելու մշակոյթ» ցուցադրության շուրջ հանրային ծրագրերի շարքը. Առաջին միջոցառումն արվեստաբան Նայիրի Խաչատուրեանի համադրողական շրջայցն է հունիսի 27-ին՝ https://tinyurl.com/6t8pyvd7
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Ի՞նչ կստացվի, եթե միաձուլվեն բույրերը, ձայնն ու վիզուալ արվեստը. Իսլանդական մի խումբ որոշել է երաժշտության հետ համադրել տարբեր զգայարաններն ու նոր խոսք ասել ժամանակակից արվեստում՝ https://tinyurl.com/mry3crcs
▪️ Մահացել է ջազի լեգենդ Աբդուլլահ Իբրահիմը, որի անօրինակ ոճը պարզ մեղեդիները համադրում էր վառ իմպրովիզացիոն մղումների հետ. Նրա երաժշտությունն արտացոլում էր Հարավաֆրիկյան Հանրապետության անցած ճանապարհը՝ ապարտեիդի ցավից մինչև կյանքի գեղեցկություն՝ https://tinyurl.com/7kwx2pf4
🇦🇲 Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է՝ «Ազնավուրը՝ Ազնավուրի մասին» համերգ-ներկայացումը. Հուլիսի 4-ին դերասան և բեմադրիչ Արամ Հովհաննիսյանը, Ազնավուրի ինքնակենսագրության հիման վրա, կներկայացնի Ազնավուրի կյանքը` https://tinyurl.com/yzybrxbb
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N206)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan