🖼️ #մշակութաPAN Weekly (209)
⛵ Ի՞նչ է նշանակում վերադառնալ տուն, երբ տուն տանող ճանապարհն արդեն փոխել է մարդուն։ Հոմերոսի «Ոդիսականը» բարձրացրել է հարցեր ու թեմաներ, որոնք դարեր շարունակ արդիական են եղել։ Առհասարակ, առասպելների «երկարակեցության» գաղտնիքը շատ հստակ է՝ դրանք ապրում են այնքան ժամանակ, քանի դեռ սերունդները պատրաստ են քննարկել դասական դարձած այդ տեքստերը, կասկածի տակ դնել, վերապատմել, վերաձևակերպել կամ էլ տեղափոխել այլ աշխարհ ու իրականություն։ «Ոդիսականը» այս առումով բացառիկ կենսունակություն ունի։ Հին հունական էպոսը կարծես հեշտությամբ դառնում է մոդեռնիստական վեպ, ամերիկյան երգիծական ֆիլմ, ֆեմինիստական վերապատում, Վիկտորյական դարաշրջանի գեղանկարչության տպավորիչ օրինակ կամ էլ IMAX տեսախցիկներով նկարահանած լիամետրաժ ֆիլմ։ «Ոդիսականը» մինչև օրս էլ շարունակում է նոր շունչ ու երանգ ստանալ գրականության, գեղանկարչության, թատրոնի, կինոյի, երաժշտության ու անգամ թվային արվեստի մեջ։ Ամեն անգամ փոխում է արտաքին որոշ ազդակներ ու անգամ կերպարանքներ, բայց պահպանում է ներքին առանցքը։ Ժամանակի ընթացքում նաև արվեստի լեզուն էր, որ օգնեց «Ոդիսականը» դարձնել ժամանակակիցների համար ընկալելի ու այդքան տպավորիչ։ Այն այլևս միայն հին հունական աշխարհին պատկանող էպոս չէր, այլև մարդկային փորձառության մոդել։ Այս առումով «Ոդիսականի» կինեմատոգրաֆիկ ճակատագիրը գրեթե անխուսափելի էր։ Ընդամենը մի քանի օրից մեծ էկրաններ է բարձրանալու ծանր հրետանին։ Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» դեռ չի հասել կինոթատրոններ, բայց արդեն դարձել է բազմաթիվ քննարկումների ու անգամ քննադատությունների առիթ։ #PAN-ն էլ այս առիթն օգտագործել է՝ նախառաֆայելականների շրջանի կտավներից մինչև Ջեյմս Ջոյսի հայտնի «Ուլիսեսը» ձեզ ներկայացնելու և «Ոդիսականի» մշակութային ոդիսականը քարտեզագրելու համար՝
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
▪️ Մայլս Դևիսը հեղաշրջեց ջազի աշխարհն ու այդ ճանապարհին դարձավ դրա ամենահակասական կերպարներից մեկը. Ջազի լեգենդի ծննդյան 100-ամյակի առթիվ կարդացեք նրա անհատականության, յուրահատուկ ոճի, նաև թերությունների մասին, որոնք ձևավորեցին արտիստի բացառիկ կարիերան՝ https://tinyurl.com/4p54f484
▪️ Լավ ուտելիքն ու երաժշտությունն անհիշելի ժամանակներից անբաժան ուղեկիցներ են եղել ու լրացրել են իրար. Այս հոդվածում Ջորջիա Մենն ուսումնասիրում է այս «համեղ» գործակցությունը և բացատրում, թե ինչու են այս բաղադրիչները միասին երջանկության կատարյալ բաղադրատոմս դառնում՝ https://tinyurl.com/2t6cx6y6
🇦🇲 Հուլիսի 17-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ. Կարող եք վայելել հայտնի «Գիշերային փոքրիկ սերենադը»՝ Mystery Ensemble-ի գունեղ կատարմամբ` https://tinyurl.com/ppmzmjxn
▪️ Ու կրկին «Ոդիսականի» մասին. Այս տարվա ամենասպասված ֆիլմերից մեկը, անշուշտ, Քրիստոֆեր Նոլանի էկրանավորումն է, բայց այն հասցրել է դառնալ նաև 2026-ի ամենաքննարկվող ու քննադատվող կինոնկարը. Փորձենք հասկանալ կինոաշխարհում այս բուռն արձագանքի պատճառները՝ https://tinyurl.com/crudv2ac
▪️ Amazon Prime-ը որոշել է վերակենդանացնել 2000-ականների ամենասիրված ռոմանտիկ կատակերգություններից մեկը՝ «Օրենքով շիկահերը» ֆիլմը, բայց «Էլ» հեռուստատեսային սփին-օֆֆի առաջին արձագանքները հիմնականում շատ խիստ ու անգամ ջախջախիչ են՝ https://tinyurl.com/3ypupu9a
🇦🇲 «Փառերգել Փարաջանովին». Միշել Պետրոսյանի երաժշտական, գրական և տեսողական ստեղծագործությունը ծնվել է վիդեոնկարիչ Մարկ դը Պիեռֆյոյի հետ գործակցությամբ և ներշնչվել Սերգեյ Փարաջանովի աշխարհով. Ներկայացումը բեմ կբարձրանա հուլիս 12-ին՝ https://tinyurl.com/mvscf89n
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Ինչպիսի՞ զգացողություն է լինել մի համերգի, որն իր մասշտաբով ու էներգիայով մտնելու է երաժշտության պատմության մեջ. Մի շարք երգահաններ վերհիշում ու կիսվում են սիրելի արտիստների լեգենդար ելույթներից իրենց տպավորություններով՝ https://tinyurl.com/43xjkfxb
▪️ Թեյլոր Սվիֆթի և Թրևիս Քելսիի հարսանիքին այլևս իրականություն է. Փոփ աշխարհի ամենասպասված անձնական իրադարձության մասին կարճ անդրադարձ՝ dress code-ի կանոններից ու հայտնի հյուրերից մինչև ենթադրյալ երաժշտական համարներ՝ https://tinyurl.com/5252f58f
🇦🇲 էթնիկ-ֆոլկ ֆյուժն տարրերով «Ղուշ» նախագիծը ելույթ կունենա հուլիսի 18-ին՝ «Երաժշտության Կասկադ» համերգաշարի շրջանակում. Դաշնամուր և ստեղնաշարային գործիքներ՝ Էդգար Խաչատրյան, բաս կիթառ՝ Սահակ Ղազարյան, հարվածային գործիքներ՝ Արթուր Մանուկյան՝ https://tinyurl.com/ycmxx54e
▪️ Ծառայության տարիների հուշերից ու ռազմաճակատային ռեպորտաժներից մինչև երգիծական վեպեր ու մարգարեական հակաուտոպիա․ Ջորջ Օրուելի ամենաազդեցիկ ստեղծագործությունները՝ մեկտեղված համապարփակ ցանկում՝ https://tinyurl.com/3mx4ab4w
▪️ Նյու Յորքում բնակվող համադրող Ջեյմս Սալոմոնն իր նոր գրքում հավաքել է ժամանակակից 44 արվեստագետի ստեղծագործական երազանքներն ու ներաշխարհը. Մերօրյա վազքի մեջ հեղինակն առաջարկում է կենտրոնանալ արտիստների անձնական խոհերի վրա՝ https://tinyurl.com/2pus9pfj
🇦🇲 Հուլիսի 10-ին Պաղպաղակի փառատոնն է, որի ընթացքում երեխաներն ու ծնողները նաև գրական ժամանց կունենան. Փոքրիկներին սպասում է հեքիաթի անկյուն, իսկ ծնողների համար օգտակար զրույց՝ ինչպես ամառային ընթերցանությունը դարձնել ոչ թե պարտականություն, այլ հաճույք՝ https://tinyurl.com/2tbfefv3
▪️ Վատիկանի պալատում գտնվող և Հռոմի պապի կեցավայրի մաս կազմող Ռաֆայելի լոջիան 500 տարի անց վերջապես վերականգնվում է. Այն զարդարված է անձամբ մեծ վարպետի նախագծած որմնանկարներով՝ https://tinyurl.com/3uepe2sj
▪️ Փարիզում բացված բազմաժանր ցուցահանդեսը խորասուզվում է 1970-ականների արվեստի յուրահատուկ աշխարհի մեջ. Այս նախագիծը ցույց է տալիս, թե ինչպես այդ տասնամյակում փորձարարական արվեստը հիմնովին վերափոխեց ստեղծագործական մոտեցումները՝ https://tinyurl.com/344uhyvz
🇦🇲 Եվ վերջում՝ մշակութային ևս մեկ իրադարձություն մեր մայրաքաղաքում. Նկարիչների Միությունում հուլիսի 7-13-ը ներկայացված է լինելու Արթուր Ավալյանի «Իմ աշխարհը» ցուցահանդեսը՝ https://tinyurl.com/3x2nrdds
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N206)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan