🖼️ #մշակութաPAN Weekly (210)
🏞️ Եվրոպական արվեստում բնությունը երկար ժամանակ ընկալվում էր որպես պատմական, կրոնական կամ դիցաբանական սյուժեների ֆոն։ Ջոն Կոնստեբլն արվեստագետի իր տեսակով և էությամբ դեմ էր դրան, հետևաբար վերաիմաստավորեց գեղանկարչության մեջ բնապատկերի դերը։ Ստեղծեց տեսողական մի նոր լեզու, որի հիմքում բնության անմիջական դիտարկումն էր և առօրեականի մեջ գեղեցկությունը բացահայտելու ձգտումը։ Նկարչի 250-ամյա հոբելյանի առթիվ հրատարակված բացառիկ աշխատությունը ներկայացնում է Կոնստեբլի՝ բոլոր եղանակների նկարչի ստեղծագործական մղումները։ Առհասարակ, Կոնստեբլի արվեստին բնորոշ է բնության ամբողջական, ներդաշնակ ընկալումը, կոմպոզիցիայի բնականությունը, գույների մաքրությունն ու թարմությունը: Բնանկարիչը հրաժարվել էր բնությունն իդեալականացնելու կամ դրամատիզացնելու ավանդույթից և փորձում էր այն ներկայացնել այնպես, ինչպես իրականում տեսնում էր։ Կտավում մարդու բնական միջավայրն էր, որտեղ ներդաշնակորեն միաձուլվում էին աշխատանքը, գյուղական կենցաղը և տարվա եղանակների անընդհատ փոփոխությունը։ Չափազանցություն չի լինի նշել, որ նրա ստեղծագործությունները դարձան անգլիական ռոմանտիզմի նվաճումներից, իսկ բնանկարները մեծ ազդեցություն ունեցան Բարբիզոնյան դպրոցի ներկայացուցիչների և հետագայում նաև իմպրեսիոնիստների վրա։ #PAN-ը ներկայացնում է Կոնստեբլի արվեստի գլխավոր վրձնահարվածները, որտեղ բնությունը բնավորություն ունի, իսկ երկինքը «գործող անձ» է՝
✍️ https://lav.pan.am/constable
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Ձայնալարերի բարդ վիրահատությունից հետո Ջոն Բոն Ջովին և նրա խումբը տպավորիչ ու հուզիչ վերադարձ են ունեցել. Նրանց նոր համերգային շոուն, անշուշտ, ներկայացնում էր նաև հին, բայց բոլոր ժամանակների սիրելի հիթերը՝ https://tinyurl.com/5a5ubr96
▪️ Քաղցկեղը հաղթահարելուց հետո ճապոնացի հայտնի դիջեյ Յուսուկե Յուկիմացուն մեկնել է համերգային շրջագայության. Նա յուրօրինակ առաքելություն ունի՝ էքսպերիմենտալ տեխնո ռիթմերի միջոցով փոխել աշխարհը՝ https://tinyurl.com/yd8brb75
🇦🇲 Swinging with Babajanyan. Հուլիսի 22-ին կկայանա բացառիկ համերգային ծրագիր՝ նվիրված հայկական էստրադային և կոմպոզիտորական արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկի 105-րդ հոբելյանին` https://tinyurl.com/mra63txa
▪️ Անսպասելի լուրերի շարքից. Օսկարակիր Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում պայմանագիր է կնքել Decca ձայնագրման ստուդիայի հետ և պատրաստվում է թողարկել իր դեբյուտային դասական ալբոմը՝ https://tinyurl.com/yc65jkz9
▪️ Ինչպիսին կլիներ աշխարհը, կամ, ավելի կոնկրետ՝ դասական երաժշտության աշխարհը, առանց Վագների. Այս հարցադրման համատեքստում վերհիշենք դասական երաժշտության և օպերային արվեստի վրա գերմանացի կոմպոզիտորի ազդեցությունը՝ https://tinyurl.com/3jhshru9
🇦🇲 Հուլիսի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երգեհոնային երաժշտության համերգ. Կհնչեն բարոկկո դարաշրջանի գերմանացի և իտալացի կոմպոզիտորների ստեղծագործությունները` https://tinyurl.com/4yntrwsr
▪️ 2026-ի առաջին կիսամյակում թողարկված որ ֆիլմերն են ստիպել մարդկանց նույնիսկ յոթ անգամ գնալ կինոթատրոն և դիտել դրանք. Կինոքննադատները տարվա գլխավոր հիթերի մասին իրենց կարծիքն արդեն ասել են, հերթը կինոսերներինն է՝ https://tinyurl.com/35yh4ra4
▪️ Կինոսերների սիրելի Letterboxd հարթակը հնարավոր է շուտով նոր սեփականատեր ունենա. Պոտենցիալ գնորդների թվում են Netflix-ը, Sony Pictures-ը և Paramount-ը, հետևաբար՝ թեժ մրցակցությունը երաշխավորված է՝ https://tinyurl.com/m49znk8k
🇦🇲 Այս օրերին Երևանում տարվա գլխավոր կինոիրադարձությունն է՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը. Այս տարվա ցուցադրությունների ժամանակացույցը հասանելի է այստեղ՝ https://tinyurl.com/y93epmry
▪️ Ջեյն Օսթինի «Էմմա» վեպի և, թերևս, նրա ամբողջ ստեղծագործության ամենադրամատիկ դրվագները բոլորովին էլ կապ չունեն ռոմանտիկայի հետ. Ինչպիսին էր Օսթինի առաջարկած «երրորդ մոդելը»՝ ինքնաբավ և սեփական ուժերով հաջողության հասած կնոջ կերպարը՝ https://tinyurl.com/535cafbn
▪️ Արվեստի գործերը գրականության մեջ հաճախ են հայտնվում. Այս ամառ լույս տեսած մի քանի գիրք արվեստի տարբեր ձևեր օգտագործել են որպես ոգեշնչման աղբյուր, ինչն էլ հեղինակների հետ այս «արվեստոտ» զրույցների առիթ է դարձել՝ https://tinyurl.com/mzeyscwk
🇦🇲 Հուլիսի 24-ին 𝐀𝟏 𝐀𝐫𝐭 𝐒𝐩𝐚𝐜𝐞-ում տեղի կունենա Աննա Մեյնի «անցավ» գրքի շնորհանդեսը. Էկզիստենցիալ վիպակը պատմում է հերոսի մեկ օրվա մասին, որն անցկացնում է սեփական բնակարանում՝ տոտալ մենության մեջ` https://tinyurl.com/4n54htf8
▪️ Սպիտակամորթ, պատրիարխալ և քրիստոնեական. Հուլիսի 4-ին Սպիտակ տունն անսպասելիորեն հրապարակեց 162 էջանոց զեկույց, որը, ըստ էության, փորձում է վերաշարադրել ու խմբագրել Ամերիկայի պատմությունն ու մշակույթը՝ https://tinyurl.com/3dabahdz
▪️ «Բոտերոն Նյու Յորքում» ցուցահանդեսն անդրադառնում է կոլումբիացի հայտնի նկարչի կյանքի քիչ ուսումնասիրված նյույորքյան ժամանակաշրջանին. Ներկայացված գործերը ցույց են տալիս, թե ինչպես է այս քաղաքը հեղինակին օգնել ձևավորել իր ինքնատիպ ոճը՝ https://tinyurl.com/4a45m4zc
🇦🇲 Սիլվինա Տեր Մկրտիչեանը ներկայացնում է իր առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանում՝ «Կարոտով հայացք՝ դեպի ապագան». ՆՓԱԿ-ում ցուցահանդեսը միավորում է աշխատանքներ, որոնք միահյուսում են անձնական հիշողությունները կոլեկտիվ պատմությունների հետ՝ https://tinyurl.com/2dntf8wy
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N209)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan