#մշակութաPAN
Yesterday

🖼️ #մշակութաPAN Weekly (211)

✌🏻 Մարզական մեծ հաղթանակներին հետևում է մարզասերների համար սովորական դարձած արարողությունը՝ հաղթողները բարձրանում են պատվանդան, ստանում ոսկե մեդալները։ Թիմի ավագը ստանում է գավաթն ու այն պահում գլխավերևում, լուսանկարիչներն էլ, նախապես զբաղեցրած դիրքերից, որսում են այն կադրը, որն ապրելու է խաղից շատ ավելի երկար։ Ու այս տեսարանը հասկանալու համար պարտադիր չէ ճանաչել թիմերին կամ նույնիսկ իմանալ, թե որ մրցաշարն է։ Մեկ դրվագն արդեն բավական է, որպեսզի հասկանանք, որ սա հաղթանակի պահն է։ Իրականում հաղթողին ամբոխից վեր բարձրացնելու այս միտումն արվեստի պատմության ամենահին վիզուալ ավանդույթներից մեկն է։ Մարզադաշտերում տեսախցիկների հայտնվելուց շատ ավելի վաղ արվեստագետներն արդեն մտածում էին, թե ինչ տեսք պետք է ունենա հաղթանակը։ Նրանք հաղթական ոգուն մարմին էին տալիս, կեցվածք ու շարժում պատկերում։ Հաղթողին բարձրացնում էին մյուսներից վեր, շրջապատում էին ծածանվող կտորներով, պսակներով, ամպերով կամ մարդկանց բազմությամբ։ Հին Հունաստանում մարմարե քանդակներն էին մարմնավորում հաղթանակը, հետո Վերածննդի նկարիչները հաղթողին առանձնացնում էին բազմության մեջ, շատ ավելի ուշ Օլիմպիական պաստառները հաղթանակի սպասումը տարածում էին միլիոնավոր մարդկանց շրջանում, իսկ լուսանկարչությունը նույն էմոցիաները ֆիքսում է մեկ ակնթարթում։ #PAN-ը պատմում է հաղթանակի արվեստի, Նիկե աստվածուհու և մի քիչ էլ Իսպանիայի հաղթանակի մասին՝
✍️  https://lav.pan.am/artofvictory


Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Աշխարհի չեմպիոն Իսպանիայի ազգային հիմնն աշխարհի այն եզակի օրհներգերից է, որն ընդհանրապես տեքստ չունի. Ծանոթացեք իսպանական հիմնի պատմությանն այս համառոտ ուղեցույցի միջոցով՝ https://tinyurl.com/mvmpd2t9

▪️ Սըր Անտոնիո Պապանոն 2024 թվականին ստանձնեց Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնն ու քայլեց իր հեղինակավոր նախորդների հետքերով. Ահա այն դիրիժորները, որոնք տարբեր տարիների ղեկավարել են նվագախումբը՝ https://tinyurl.com/2utffx6v

🇦🇲 Երևանյան երեկոների մասին. Հուլիսի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Հովեր» պետական կամերային երգչախմբի մենակատարների համերգը՝ https://tinyurl.com/yr9psfn9

🎬 Կինոյից…

▪️ Նկարիչ Լյուսյեն Ֆրոյդի և սուպերմոդել Քեյթ Մոսի ընկերության մասին մի առիթով արդեն պատմել ենք. Հիմա, երբ նրանց մասին ֆիլմն արդեն մեծ էկրաններին է՝ կինոքննադատները պնդում են, որ այս պատմության մեջ ուշագրավ ու արտասովոր «գրեթե ոչինչ չկա»՝ https://tinyurl.com/yubx6taf

▪️ Քրիստոֆեր Նոլանի երկար սպասված «Ոդիսականը» արդեն մեծ էկրաններին է. Ի դեպ, ֆիլմում տեղ է գտել վիկինգներին հարիր իսկական փայտե նավ, որի համար այս նախագիծը դեբյուտային է դարձել՝ https://tinyurl.com/mukm3emk

🇦🇲 Ի դեպ, Հայաստանում «Ոդիսականը» կարելի է դիտել հուլիսի 23-ից. Մի՜ նմանվեք ֆիլմն առանց դիտելու այն քննադատող մարդկանց, գնեք տոմսերն ու բաց մի թողեք տարվա գլխավոր կինոիրադարձությունը` https://tinyurl.com/mr3hjjex

📚 Գրականությունից…

▪️ «Ոդիսականի» շուրջ մեծ հետաքրքրությունը կրկին թարմացրել է Հոմերոսի անձի շուրջ ենթադրությունների ալիքը. Ի վերջո, մեկ հեղինակը կարո՞ղ էր այսքան տարբեր զգացողություններ առաջացնել, թե՞ հոմերոսյան տողերում հնչում են նաև այլ մարդկանց ձայներ՝ https://tinyurl.com/yrrv5hjx

▪️ Ովքե՞ր էին, ի վերջո, Ռենուարի կտավների այդ աղջիկները. Նոր գրքում Քեթրին Օսթլերը ներկայացնում է, թե ովքեր են եղել հայտնի նկարչի բնորդուհիները և ինչ ճակատագրեր են ունեցել` https://tinyurl.com/yf4dek9a

🇦🇲 Հուլիսի 28-ին կկայանա «Եվ արտակարգ` ոչինչ…» խորագրով գրական-երաժշտական երեկոն. Խոսքի և մեղեդու համադրությամբ հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանը, դաշնակահար Կարեն Անանյանը և ֆլեյտահար Մերի Մանուկյանը՝ https://tinyurl.com/42c5rka3

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ System of a Down-ի համերգային շրջագայությունը բուժում է միլենիալների կոտրված սրտերը. Հայկական արմատներով աշխարհահռչակ խումբը միաձուլում է նոստալգիան ու հակապատերազմական ցասումը՝ https://tinyurl.com/4s98rns3

▪️ Հյուսիսային Կորեայի բնակիչների համար միակ կուռքը պետք է լիներ Կիմ Չեն Ընը, բայց ամեն ինչ փոխվեց, երբ նրանք բացահայտեցին հարավկորեական K-pop-ը. Ահա, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ փափուկ ուժը՝ https://tinyurl.com/3pxa5nbt

🇦🇲 Հայկական փափուկ ուժի մասին. Հուլիսի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում կկայանա «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի համերգը` https://tinyurl.com/yzpj3mh9

🏛️ Կերպարվեստից…

▪️ Կարո՞ղ է արվեստը մարդուն առողջացնել․ Պարզվում է՝ այո, ու ոչ միայն հոգեպես։ Մի շարք արվեստագետներ իրենց աշխատանքները նվիրաբերել են Hospital Rooms նախագծին ու այս կերպ աջակցել դրա կայացմանը՝ https://tinyurl.com/yx5sujtx

▪️ Հայտնաբերվել է Դիեգո Վելասկեսի անհետ կորած կտավը. Խիստ պատահական պայմաններում Դետրոյթի արվեստի ինստիտուտի տնօրենն այն գտել է թանգարանի նոր ցուցահանդեսին պատրաստվելիս՝ https://tinyurl.com/ms8rj3hj

🇦🇲 Մարիա Ֆարարը Ota Fine Arts պատկերասրահում ներկայացնում է «Կաթ» խորագրով անհատական ցուցահանդեսը. Նկարչուհին 7 մահացու մեղքերը դիտարկում է որպես զգայական վիճակներ՝ https://tinyurl.com/2s3yh45x


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N210)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan