#մշակութաPAN
Yesterday

🖼️ #մշակութաPAN Weekly (212)

🧠 Երևի թե ակնհայտ է, որ ստեղծագործելու համար մեկ համընդհանուր բաղադրատոմս չկա։ Բեթհովենը ապավինում էր կարգապահությանը, Դալին իր ոգեշնչումը փնտրում էր իրականության ու երևակայականի սահմանագծին, Մուրակամին` բացառիկ գործեր ստեղծում միօրինակ առօրյայի պայմաններում, Մայա Էնջելոուն լռություն էր փնտրում հյուրանոցների դատարկ համարներում, Ջորջիա Օ’Քիֆի մենությունն էլ Նյու Մեքսիկոյի անապատում էր գույն ու ձև ստանում։ Մեծ արվեստագետների, կոմպոզիտորների ու գրողների առօրյայից մի գլխավոր դաս կարելի է քաղել՝ նրանցից յուրաքանչյուրը փնտրում ու գտնում էր հենց իրեն հարմար աշխատանքային ու ստեղծագործական ռեժիմը։ Առհասարակ, մենք սիրում ենք երևակայել ու պատկերացնել, թե ինչպես են ծնվել արվեստի մեծ գործերը, թե այդ ինչ խորհրդավոր ներշնչանքի արդյունք են դարձել։ Գուցե կոմպոզիտորը գիշերվա կեսին արթնացել է ու միանգամից նոտայագրել այդ պահին գլխում հայտնված մի ամբողջ սիմֆոնիա, կամ էլ նկարիչը տեսիլք է ունեցել և շտապել դեպի կտավը, բանաստեղծն էլ համբերությամբ սպասել է, մինչև անհասանելի «մուսան» որոշի այցելել։ Բայց պատմական աղբյուրներն այլ պատկեր են ցույց տալիս։ Այնպես որ՝ մտայնությունը, թե ստեղծագործական ընթացքը միայն ինքնաբուխ պահերից է կախված, ավելի շատ բացառություն է, քան օրինաչափություն։ Իրականում դրա հիմքում խնամքով ձևավորված սովորություններն են։ Եվ ահա՝ #PAN-ը պատմում է այն արվեստագետների մասին, որոնք դեռ չէին լսել բազմաչարչար «մոտիվացիա» բառը, չէին սպասում մուսային ու ստեղծագործում էին շատ հստակ պայմաններում՝
✍️  https://lav.pan.am/museVSdiscipline


Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Էնթոնի Հոփքինսի տարերքի՝ դասական երաժշտության ու ալբոմի մասին արդեն պատմել ենք, իսկ հիմա ժամանակն է ծանոթանալ նրա թողարկված սինգլին, որը ոգեշնչված է Ուելսում անցկացրած մանկության տարիներից՝ https://tinyurl.com/5x7356eu

▪️ Երգեհոնը միայն Բախի կամ եկեղեցական երաժշտության համար չէ․ Նորարար ստեղծագործողները բացահայտում են դրա ժամանակակից հնարավորություններն ու օգնում նորովի բացահայտել դասական երաժշտության առանցքային գործիքներից մեկը՝ https://tinyurl.com/4jz44dmf

🇦🇲 Հուլիսի 30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը, որը նվիրված է վաստակավոր գործիչ, խմբավար Հարություն Թոփիկյանի ծննդյան 75-ամյակին՝ https://tinyurl.com/462auvbb

📚 Գրականությունից…

▪️ Սոցցանցերի դարաշրջանում գրքի կազմի դիզայնը դարձել է ընթերցողի ինքնությունն ու ոճն ընդգծող աքսեսուար. Պարզվում է՝ այժմ դիզայներները ստիպված են հաշվի առնել նաև, թե ինչպես է գիրքը նայվելու թվային աշխարհում՝ էկրաններից այն կողմ՝ https://tinyurl.com/2jjt45kz

▪️ Էլ Լիսիցկին ռուսական ավանգարդի կարևոր անուններից էր. Արվեստաբան Դմիտրի Կոզլովի նոր աշխատությունն ուսումնասիրում է, թե ինչպես էր վարպետը փորձում մոդելավորել ապագայի «իդեալական մարդուն»՝ https://tinyurl.com/39dc3pzc

🇦🇲 Պատմություններն ու հեքիաթները դարեր շարունակ եղել են մարդկային հոգու բուժման լավագույն միջոցները. Օգոստոսի 4-ին կայանալիք թրեյնինգը կսովորեցնի, թե ինչպես կիրառել պատմողական գործիքները՝ հոգեբանական աջակցության գործընթացում՝ https://tinyurl.com/4569c4re

🏛️ Կերպարվեստից…

▪️ Վիկտորյանական շրջանի նկարիչ Ռիչարդ Դադի տարօրինակ ու գրավիչ կտավներն անտարբեր չեն թողնում նաև ժամանակակից արվեստասերներին. Կարդացեք, թե ինչպես են նկարչի հոգեկան առողջության խնդիրներն արտացոլվել նրա կտավներում՝ https://tinyurl.com/39hjre8t

▪️ Gagosian պատկերասրահը պատրաստվում է Լոնդոնում սյուրռեալիզմի վարպետ Ռենե Մագրիտին նվիրված խոշոր ցուցահանդես անցկացնել. Աշնանը սպասվող ցուցադրությանը նկարչի հայտնի գործերը կներկայացվեն ժամանակակից արվեստագետների աշխատանքների կողքին՝ https://tinyurl.com/22tdp3dx

🇦🇲 Anima Exhibitions-ի այս տարվա արվեստագետը Մինաս Ավետիսյանն է՝ մի ստեղծագործող, որի արվեստը շարունակում է խոսել ժամանակի, հիշողության և հայկական ինքնության մասին. Ցուցադրությունը կգործի մինչև օգոստոսի 27-ը՝ https://tinyurl.com/y232beve

📷 Լուսանկարչությունից…

▪️ Լուսանկարիչը մեկ տարի անցկացրել է Բուլղարիայի խիստ ռեժիմով բանտում, որտեղ սպանությունների համար ցմահ ազատազրկված ամենամեծ թվով հանցագործներն են. Նախագծի միջոցով լուսանկարիչը փաստագրել է կյանքը՝ փակ դռների հետևում՝ https://tinyurl.com/5abmah43

▪️ Լուսանկարիչ Էյ Ջեյ Սմադիին հաջողվել է անել պատմության մեջ երկրորդ լուսանկարը, որտեղ Միջազգային տիեզերակայանն ու Վեներա մոլորակը պատկերված են միևնույն կադրում՝ https://tinyurl.com/375mtt8w

🇦🇲 4 Plus վավերագրական լուսանկարչության կենտրոնը հուլիսի 29-ին հրավիրում է Ռոլան Բարթի «Լուսավոր խցիկը» աշխատության առաջին հայերեն թարգմանության և «Բարդ Բարտ Բարթ» պարբերականի շնորհանդեսին՝ https://tinyurl.com/mupet3tm

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ The Strokes-ի նոր ալբոմը քաոսի և մեղեդայնության կատարյալ համադրություն է. Խմբին բնորոշ փոփ-մինիմալիզմը զուգադրված է նրանց ոչ այնքան բնորոշ տարրերով, ու սա գնահատել են նույնիսկ քննադատները՝ https://tinyurl.com/3r9yk5hz

▪️ This Is Lorelei բեմական անվամբ հանդես եկող երաժիշտ Նեյթ Էյմոսը տարիներ շարունակ ստեղծագործել է՝ չնայած խորացող կախվածությանը. Այժմ, երբ հաղթահարել է այդ շրջանը, անկեղծորեն անդրադառնում է այն երգերին, որոնք փոխել են իր կյանքը՝ https://tinyurl.com/7uyjkebh

🇦🇲 TM PRODUCTION-ը ներկայացնում է իր նոր երաժշտական նախագծերից մեկը՝ EQUINOX: Electronic & Live Fusion Fest. EQUINOX-ը մշակութային նոր ֆեստիվալ է, որի նպատակն է էթնիկ երաժշտության և բնական գործիքների հնչողությունը սինթեզել ժամանակակից էլեկտրոնային երաժշտության հետ` https://tinyurl.com/39kvft36


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N211)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan