#մշակութաPAN
October 4, 2023

🖼️ #մշակութաPAN (76)

Պաբլո Էսկոբարի գլխին փամփուշտներ նկարած, Երևանի կենտրոնում սև կատու թողած ու Կոլումբիան ինչպես որ է պատկերած Ֆերնանդո Բոտերոն մահացավ անցած սեպտեմբերին` 91 տարեկանում: PAN-ն այս անգամ պատմում է ծավալ և ձև սիրող Բոտերոյի մասին. ինչու սկսեց մեծ նկարել, ինչու կրկնեց Վերածննդի մեծերի գործերը ու ինչքան չէր սիրում իր «զեմլյակ» մեդելինցի Էսկոբարին, որի տանը, ասում են, իր կտավներից կար՝
https://lav.pan.am/botero


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ.


Անցնենք ամենաուշագրավ իրադարձություններին․․․

🏛️ Արվեստից…

▪️ Պիկասոյի կերամիկական գործերը նրա արվեստի ամենահայտնի ուղղությունը չեն, բայց նկարիչը թողել է 3000-ից ավելի եզակի նմուշների ժառանգություն, որոնց ոգեշնչման հիմքում կարող եք գտնել ամեն ինչ՝ դիցաբանությունից մինչև առօրյա կյանք՝ https://bit.ly/46dwvjN

▪️ Հուդայականության, քրիստոնեության և իսլամի ամենահին և ամենակարևոր կրոնական ձեռագրերի ցուցահանդեսը ներկայացնում է երեք հավատքի միջև առկա խորը կապերը՝ https://bit.ly/3ZpSsty

▪️ Մի խումբ հետազոտողներ պնդում են, որ հայտնաբերել են Ռաֆայելի՝ վաղուց կորած կտավը։ Հակադարձող հետազոտողների խոսքով այն էժան կրկնօրինակ է։ Կտավում պատկերված է Մարիամ Մագդաղենացին՝ https://bit.ly/46tyUH8

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Դասականը՝ ժամանակակիցների կատարմամբ. Շոստակովիչի 14-րդ սիմֆոնիայի այս մեկնաբանությունը հիշողության, ցանկության և ապաքինման մասին է՝ https://bit.ly/48iEbTL

▪️ Կոմպոզիտոր Ջորջ Բենջամինի երաժշտական ճանապարհը՝ աղբաման նետված փոփ ձայնագրություններից մինչև վերջին օպերան՝ https://bit.ly/3PIcvQN

🇦🇲 Երևանյան 15-րդ միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Դանիելե դի Բոնավենտուրան՝ https://bit.ly/3LIyDrO

🎬 Կինոյից…

▪️ Վուդի Ալլենի` ամբողջությամբ ֆրանսերեն առաջին ֆիլմի պրեմիերան Վենետիկում էր։ Ռեժիսորը կարծում է, որ Փարիզն ու Նյու Յորքը շատ նմանություններ ունեն՝ մշակույթ, երաժշտություն ու, իհարկե, հրաշալի ֆիլմեր՝ https://bit.ly/455YWPS

▪️ Կաննի կինոփառատոնը միայն «արմավենու ճյուղի» մասին չէ։ Ֆիլմ ստեղծողների համար պակաս կարևոր չէ կինոփառատոնի ժյուրիի մրցանակը։ Հաղթողների ցանկն արդեն հայտնի է՝ https://bit.ly/3tiHgmR

🇦🇲 Հոկտեմբերի 13-18-ը Երևանում տեղի կունենա «Արևորդի» 12-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է ֆիլմերի միջոցով բարձրացնել բնապահպանական հիմնախնդիրների շուրջ իրազեկվածության մակարդակը՝ https://bit.ly/45aigvj

📚 Գրականությունից…

▪️ Զինված չէ, բայց վտանգավոր է. Պիկասոյի մասին պատմող գրքում նկարչի կտավների ուսումնասիրությունները համակցված են նրա հանդեպ ճնշումների և հսկողության մասին բացառիկ փաստերով՝ https://bit.ly/3PIpZuX

▪️ Վիրջինիա Վուլֆին բացահայտելու համար կարող եք ընթերցել ոչ միայն նրա ստեղծագործությունները, այլև նրա մասին գրված ստեղծագործությունները։ «Իրական» Վիրջինիայի մասին գրքի հիման վրա նաև օսկարակիր ֆիլմ է նկարահանվել՝ https://bit.ly/450Etf7

▪️ Եվ ինչպե՞ս Ջոան Դիդիոնը դարձավ Ջոան Դիդիոն. Նրա առաջարկած բանաձևը պարզ ու բարդ է, ճիշտ այնպես, ինչպես իր ստեղծագործությունները՝ «Գրող դառնալու համար պետք է գրել»՝ https://bit.ly/3taLE78

🏛️ Թվային արվեստից…

▪️ Մինչ արհեստական բանականության օգուտների ու վնասների մասին բանավեճերը շարունակվում են, Լաս Վեգասում AI-ի միջոցով Էլվիս Փրեսլիին «վերակենդանացրել են» և ցուցադրում են նրա կյանքի պատմությունը՝ https://bit.ly/3Py3KaE

▪️ Ինչպե՞ս համադրել թվայինն ու «ավանդականը». 7 հարց Skygolpe-ին՝ NFT-ի, AI-ի ու «սեփական» իրականությունը ստեղծելու մասին՝ https://bit.ly/3ZE5aVQ

🇦🇲 «Խոսող կտավներ». Թամանյանի Երևանի գլխավոր հատակագծի շոշափելի կրկնօրինակը կտեղադրվի Երևանի պատմության թանգարանում՝ բնօրինակի կողքին՝ https://bit.ly/46z5wiJ


Իսկ #մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N75)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan