#մշակութաPAN
October 11, 2023

🖼️ #մշակութաPAN (77)

Հավանաբար, հիշողությունը հենց նրանով է հիշողություն, որ այն ոչ ոք չի կարող խլել, համենայն դեպս, մինչև այն պահը, երբ, օրինակ, գլխիդ մի ծանր բանով չեն խփել։ Այդ դեպքում իրոք հիշողություն կորցնելու վտանգ կա, բայց կա նաև բութ ցավից սթափվելու տարբերակը։ Դեռ չգիտենք՝ ինչ կլինի մեր հիշողության հետ, դրա համար այս անգամ որոշել ենք պատմել Արցախում մնացած մշակութային ժառանգության մասին՝ Ջրաբերդից մինչև Կաչաղակաբերդ ու «վերաինտեգրված» Ղազանչեցոց՝ 📖 lav.pan.am/lostheritage


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ.


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին… 🏛️  Արվեստից… ▪️ Բրեյգելների ընտանիքի հինգ սերունդ՝ մեկ հարկի տակ։ Առաջին անգամ նկարիչների ընտանիքի թողած ժառանգության լավագույն նմուշները միասին կցուցադրվեն՝ https://bit.ly/3PMURKv

▪️ Ռուբենսի արվեստը հաճախ բրեյգելյան ռեալիզմի և վենետիկյան դպրոցի օրգանական համաձուլվածք են համարում։ Իսկ նկարչի պատկերած կանանց կերպարներն առանձին ուսումնասիրության թեմա են։ Հենց դրան էլ նվիրված է ֆլամանդացի գեղանկարչի լոնդոնյան ցուցադրությունը՝ https://bit.ly/3PRXvyG

🇦🇲 Հայաստանի ազգային պատկերասրահում էլ Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվում։ Մեկ վայրում կցուցադրվի արվեստագետի մոտ 100 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք՝ https://bit.ly/3tn7jcp

🎻 Դասական երաժշտությունից… ▪️ Դասականի ժամն է. Երաժշտական ազատության և խստության բալանս՝ գերմանացի դաշնակահարի մատուցմամբ։ Ծրագրում՝ Բախ, Լիստ, Բերգ՝ https://bit.ly/3POuFzd

▪️ Ինչպե՞ս մտածել ու երազել ստեղների վրա. Բախի հանճարեղ Գոլդբերգ վարիացիաներն իսլանդացի դաշնակահարի մեկնաբանմամբ ամբողջ աշխարհում հնչել են արդեն 88 անգամ՝ https://bit.ly/3RR3Tsw

🇦🇲 Վիվալդիից մինչև Պիացոլա. Հոկտեմբերի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենան Իտալիայից և Ռուսաստանից ժամանած երաժիշտներ՝ https://bit.ly/3rLfKOm

🎶 Ժամանակակից երաժշտությունից… ▪️ 1979-ի հուլիսի 12-ին ապստամբությունը «սպանեց» դիսկոն։ Ի՞նչ էր նախորդել մի ամբողջ երաժշտական ժանրի համար ճակատագրական դարձած իրադարձություններին ու ի՞նչ կապ ունի այստեղ բեյսբոլը՝ https://bit.ly/3RTV3um

▪️ Շեփորահար Մայլս Դևիսը ջազ երաժշտության առանցքային դեմքերից էր։ Դևիսը շարունակում էր ստեղծագործել և նոր ասելիք փոխանցել, անգամ երբ ջազի պատմության մեջ վաղուց թողել էր իր անունը։ Շեփորահարի երաժշտության գունապնակը հասկանալու համար ուսումնասիրեք նրա ամենատպավորիչ երեք ալբոմը՝ https://bit.ly/46lJoZG

🇦🇲 Հոկտեմբերի 13-ին և 14-ին առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը. համերգներից ստացված հասույթը կուղղվի ի նպաստ արցախահայության՝ https://bit.ly/3LVl9sV

📚 Գրականությունից… ▪️ Ի՞նչ կասեին իրենց արվեստով աշխարհը գրաված երաժիշտները, գրողներն ու նկարիչները, եթե կարողանային իրենց խոսքը տեղավորել ընդամենը մեկ կպչուն թղթի վրա։ Կարդացեք Դեմիեն Հիրսթի, Փոլ ՄաքՔարթնիի և մյուսների ուղերձները՝ https://bit.ly/45Ej77P

▪️ Գիրք՝ գրողի մասին. Յան Ֆլեմինգի կենսագրությունը՝ լրագրողից մինչև ռազմածովային հետախուզության սպա։ Եվ միայն դրանից հետո՝ Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակ՝ https://bit.ly/45sCgJw

🇦🇲 Նիկողոսյան մշակութային հիմնադրամում հոկտեմբերի 21֊ին գրական֊երաժշտական երեկո է սպասվում։ Օրուելի «Անասնաֆերմա»֊ն՝ Վիվալդիի, Բախի և Շոստակովիչի երաժշտական ուղեկցությամբ՝ https://bit.ly/46oOUdQ

🎬 Կինոյից… ▪️ Մարտին Սկորսեզեն ընդունում է, որ նոր դարում տեխնոլոգիակների կիառումն անխուսափելի է, բայց երիտասարդ ռեժիսորներին խորհուրդ է տալիս օգտագործել այդ տեխնոլոգիաները «լուրջ» աշխատանքի համար, վերանայել՝ ինչ ուղերձ են ուզում փոխանցել և ինչպես՝ https://bit.ly/3ZNLv5P

▪️ Դարրեն Արոնոֆսկին էլ նոր գիտաֆանտաստիկ ֆիլմ է ներկայացնում։ Երկու ժամ տևողությամբ պատում՝ գիտաֆանտաստիկի և բնության տարրերի միաձուլմամբ՝ https://bit.ly/3RPYW3c

▪️ Սթենլի Կուբրիկի սև հումորը լավագույնս պատկերող Dr. Strangelove ֆիլմը՝ բեմադրության տեսքով։ Սա ռեժիսորի առաջին ֆիլմն է, որն էկրաններից հասնում է մեծ բեմ։ Պրեմիերան հաջորդ տարի՝ Լոնդոնում՝ https://bit.ly/3rPSQVV


Իսկ #մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N76)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan