🖼️ #մշակութաPAN (78)
🌻 Ինչպես Վան Գոգը սկսեց արևածաղիկներ նկարել, այդ կոշտ ծաղիկների մեջ կյանք դնել ու Գոգենի սենյակում կտավները տեղավորել, ինչու Ֆրանց Մարկի աշխարհում դեղին կովը կանացիության հետ կապվեց ու կարագն այդքան անսովոր երևաց։ Թերևս ամենաաշնանային գույնի՝ դեղինի մասին ենք այսօր պատմում. ասում են՝ ամենահներից է, կարող է երջանկությունից մինչև երախտագիտություն ու կենսասիրություն խորհրդանշել՝
📖 lav.pan.am/yellow
Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ.
Ամենաուշագրավ իրադարձությունների մասին… 🏛️ Արվեստից… ▪️ Պիկասո քանդակագործին բացահայտելու հնարավորությունները շատ չեն, բայց իսպանացի արվեստագետի քանդակները կտավներից ոչ պակաս տպավորիչ են. Իսպանիայում արվեստագետի մահվան 50֊րդ տարելիցի կապակցությամբ կցուցադրվեն նրա քանդակները՝ https://bit.ly/48Q3Jbf
▪️ Վան Գոգին էլ բացահայտող հերթական ցուցադրությունն է բացվել Ամստերդամում. Փարիզի արվարձաններից մինչև Սեն գետ, նկարչի հազվադեպ ցուցադրված կտավները մեկ վայրում են՝ https://bit.ly/3ZYqfdH
🇦🇲 Այս տարի պետականորեն նշվում է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100 ամյակը. Այդ առիթով հոկտեմբերի 18-ից Մատենադարանում կբացվի Չուբարյանի 30 քանդակի բացառիկ ցուցադրությունը՝ https://bit.ly/46MUkPy
🏛️ Թվային արվեստից…
▪️ ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Ինտերպոլը համատեղ վիրտուալ թանգարան են ստեղծում, որտեղ ներկայացված կլինեն գողացված արտեֆակտերը. Եթե այլ թանգարանների դեպքում գլխավոր նպատակը հավաքածուն ընդլայնելն է, ապա այս դեպքում հաջողությունը կչափվի աստիճանաբար դատարկվող ցանկով՝ https://bit.ly/3M3Mqte
▪️ Արհեստական բանականությունը գերազանցում է ինքն իրեն. Հիմա էլ AI-ի միջոցով հիպնոսային օպտիկական արվեստ է ստեղծվելու։ Փորձագետներն այստեղ անվտանգային խնդիրներ են տեսնում՝ https://bit.ly/3RWYoZy
▪️ AI-ի միջոցով ստեղծված ինտերակտիվ դիմանկարներն էլ փորձում են ցույց տալ մարդկային զգացմունքները՝ https://bit.ly/46EfEYc
📷 Լուսանկարչությունից…
▪️ Ավստրալիայի լուսանկարների փառատոնն արհեստական բանականության ստեղծած լուսանկարները մերժելուն այլընտանք է գտել. AI-ի համար առանձին անվանակարգ են ստեղծել՝ https://bit.ly/3FlUmCu
▪️ Երեք լուսանկարիչ աշխարհի տարբեր ծայրերում իրարից խիստ տարբերվող ոճով ու մեթոդներով լուսանկարներ են արել. Հետո դրանց մեջ ընդհանուր թեմա են գտել և մարդկային հոգեվիճակն արտացոլող լուսանկարները Նյու Յորքում ներկայացնում են համատեղ ցուցադրությամբ՝ https://bit.ly/3tyeij0
🇦🇲 «Խոշոր պլանում՝ թռչունները». Երևանում լուսանկարիչ Վիվեկ Մենոնի ցուցահանդեսն այցելուներին հրավիրում է կանգ առնել և գնահատել մեր մոլորակը կիսող թռչուններին, այսօր ցուցադրության վերջին օրն է՝ https://bit.ly/45ABri2
🎬 Կինոյից…
▪️ Դարրեն Արոնոֆսկու նոր գիտաֆանտաստիկ ֆիլմը միանգամից մի քանի կետով դարձել է կինոյի պատմության մեջ առաջինը, ու «առաջինն են եղել» անգամ ֆիլմի վերջին 90 վայրկյաններին, երբ անձնակազմի բոլոր 2000 անդամների անունները հայտնվել են մեկ կադրում՝ https://bit.ly/46JthF0
▪️ Գերմանացի ռեժիսորներն էլ ստիպված են եղել Հիտլերի մասին ֆիլմը նկարել Սլովակիայում և գաղտնի ռեժիմով. Գերմանիան դեմ է Հիտլերին որպես առանցքային կերպար ներկայացնող ֆիլմերին` վախենում են, որ մարդիկ իրենց կհամեմատեն ու կնույնացնեն նրա հետ՝ https://bit.ly/3ZWVh5G
▪️ Մեծ Բրիտանիայում էլ զարգանում են անկախ կինոթատրոնները. 1500-ից ավելի փոքր, հարմար և մարդկանց իրար կապող կինոթատրոնի մասին պատմում են դրանք ստեղծողները՝ https://bit.ly/3Fk7LLf
🎻 Դասական երաժշտությունից…
▪️ «9-րդի անեծքին» հավատացող մարդիկ կարծում էին, թե կոմպոզիտորների ճակատագիրն է մահանալ 9֊րդ սիմֆոնիան գրելու ընթացքում կամ դրանից հետո։ Ի՞նչ էր իրականում 9-րդի անեծքը. դավադրության տեսությո՞ւն, ճակատագի՞ր, թե՞ դեպքերի տրամաբանական շղթա՝ https://bit.ly/46xWXoW
▪️ 1958-ին օպերային երգչուհի Մարիա Կալասը Փարիզի օպերայում հանդես եկավ դեբյուտ գալա-համերգով. Օպերային պատմության մեջ այս օրը նշանավորվեց այնքան, որ դարձավ ֆիլմ ու նոր մատուցմամբ ներկայացվելու է նաև նոր սերնդին՝ https://bit.ly/3s0hIdF
🇦🇲 Հոկտեմբերի 26-ին էլ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա թավջութակահար Կամիլ Թոմայի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ https://bit.ly/45yramy
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N77)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan