🖼️ #մշակութաPAN (79)
🎭 Գյուղացի մի ջահել ձեզ «լեզու է հանում», մի տխուր «Ստանչիկ»՝ մտքերի մեջ գցում․ Սարկազմի, սոցիալական, քաղաքական թեմաների վիզուալիզացիան և էսթետիկ ձևակերպումներն արվեստում քիչ չեն, այսօր երկուսի ուղղությամբ ենք նայել։ Ինչպես ֆլամանդական արվեստում գյուղական կյանքի «ուտել-խմել-քնելը» քննադատվեց ու ինչպես լեհ մի նկարիչ պալատականների «ուտել-խմել-քնելը» քննադատեց՝
📖 lav.pan.am/sarcasm
Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ
Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…
▪️ Տպավորիչ և չպարտադրող. Երաժշտասերներն այսպես են բնութագրում Բեթհովենի ստեղծագործությունների՝ Chiaroscuro լարային քառյակի մեկնաբանությունը։ Բեթհովենի երաժշտութունը ներկայացնողների պակաս չկա, բայց ստեղծագործությանը պատմականորեն տեղեկացված մոտեցում հազվադեպ են ցուցաբերում՝ https://bit.ly/3QuIEf6
▪️ Իսկ Բախի երաժշտությունը նորովի հնչում է քամու և լարերի «նվագով». Բրիտանացի ջութակահարի կատարմամբ հնչող Բախը վիրտուոզության, թեթևության ու գեղեցկության մասին է՝ https://bit.ly/3tK5NRX
🇦🇲 Նոյեմբերի 5-ին էլ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն Մանսուրյանի ստեղծագործությունները։ Ի դեպ, «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագրով համերգը բարեգործական է՝ https://bit.ly/40b1NpR
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Դասական դարձած Բոբ Դիլանի ստեղծագործությունները նոր մեկնաբանությամբ և վիզուալ արվեստի հետ համադրությամբ հնչել են Նյու Յորքի պատկերասրահներից մեկում՝ https://bit.ly/409NBxd
▪️ Ի՞նչ կստացվի, երբ արվեստագետը համադրի երաժշտությունն ու վիզուալ արվեստը, ձայնն ու պատկերը։ Ամերիկյան Suicide երաժշտական դուետի վոկալիստը՝ նոր համադրությունների առաջամարտիկ՝ https://bit.ly/3rWIpAf
🇦🇲 Արամ Խաչատրյան համեգասրահում նոյեմբերի 1-ին «Եռալեգենդ երեկո» է սպասվում. Սթիվի Ուանդերի, Ուիթնի Հյուսթոնի և Սելին Դիոնի երգերը կհնչեն Էստրադային սիմֆոնիկ երիտասարդական նվագախմբի կատարմամբ՝ https://bit.ly/3Fw0Df6
🎬 Կինոյից…
▪️ Բյորտ Յանգի կյանքը՝ Լի Ստրասբերգի խորհրուդներից մինչև Օսկարի մրցանակակիր դառնալը. Ռոկկի Բալբոայի 6 ֆիլմի՝ Պոլի Պեննինոյի դերի շնորհիվ մեծ ճանաչում վայելող արտիստին նվիրված «հրաժեշտի նոտա»՝ https://bit.ly/3tQozXE
▪️ Ջեյմս Բոնդի երկրպագուները, կարծես, երկար են սպասելու Դենիել Քրեյգին փոխարինող նոր դերասանի անվանը. պրոդյուսերները պատմել են, որ անգամ չեն էլ սկսել նոր ու ավելի «ժամանակակից» Բոնդի շուրջ աշխատանքները՝ https://bit.ly/4984lck
🇦🇲 Կինոգիտելիքը՝ որպես մարզային խնդիրների բարձրաձայման և խոսքի իրավունքի իրացման միջոց. հայ կինոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հրազդանում հոկտեմբերի 28-ից կգործի քառօրյա կինոաշխատարան՝ https://bit.ly/45Kugni
📚 Գրականությունից…
▪️ Իր լրտեսական վեպերով հայտնի բրիտիանացի գրող Ջոն Լե Կարրեի կյանքն էլ իրականում պակաս հետաքրքիր սյուժե չէր. գրողի մահից երեք տարի անց նրա կենսագիրը նոր գրքում բացահայտում է Ջոն Լե Կարրեի կյանքի անհայտ դրվագները՝ https://bit.ly/46ILin9
▪️ Պատերազմական հանցագործությունների անընդհատ թարմացվող ցանկը հարց է առաջացնում՝ ինչպե՞ս էր աշխարհը ժամանակին վարվում պատերազմական հանցագործությունների և դրանց հեղինակների հետ. «Դատավճիռը Տոկիոյում» աշխատության մեջ ամերիկացի քաղաքագետի պատասխանն է՝ https://bit.ly/46OfygI
🇦🇲 Երևանում էլ հոկտեմբերի 26-ին գրքի քննարկում է՝ ֆուտբոլի և դրա ազգային տարրի մասին. «Արարատ 73. Հայկական ֆուտբոլի ոսկեդարը»՝ https://bit.ly/46OfKws
🏛️ Թվային արվեստից…
▪️ Երբև մտածե՞լ եք, թե ինչ «ձայն» ունի միգրացիան։ Շատերի համար այս հարցն անգամ գուցե անհասկանալի լինի, բայց Օքսֆորդում ոչ միայն տվել են հարցը, այլև «ձայների քարտեզը» ստեղծելու համար արվեստի նախագիծ մեկնարկել՝ https://bit.ly/45K1m6X
▪️ 400 տարի առաջ Արտեմիզիա Ջենտիլեսկիի կտավը մերկության պատճառով ցենզուրայի էին ենթարկել. թվային պատկերավորման տեխնոլոգիաների շնորհիվ մեր օրերում հնարավոր դարձավ վերականգնել դրա իրական տեսքը՝ https://bit.ly/3ScU88n
🇦🇲 Երևանում էլ նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը կցուցադրվեն արվեստի տարբեր ճյուղերի, մեդիաների ու տեխնիկաների կիրառմամբ ստեղծված աշխատանքները։ Հիմքում՝ երևակայություն, վերամշակում և վերաիմաստավորում՝ https://bit.ly/475ottR
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N78)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan