🖼️ #մշակութաPAN (81)
🪞 Ինչպե՞ս մարդն իրեն կարող է գտնել այնտեղ, որտեղ իր նմանությամբ ոչինչ չի երևում՝ համենայնդեպս, խիստ քառակուսի հայացքով՝ ուղղանկյուն կամ քառակուսի կտավին նայելիս. PAN-ը պատմում է արվեստի պատմության մեջ մարդու հետքով, այլ ոչ դեմքով առանձնացող մի երկու գործի մասին՝ մեկը թղթախաղի սեղանի շուրջ նստած շներով, մյուսը՝ Դալիի հոսող ժամացույցներով՝
📖 lav.pan.am/nopeople
Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…
▪️ Վիվալդին ավելին է, քան նրա «Չորս եղանակները». Ծավալուն այս անդրադարձը կոմպոզիտոր Վիվալդիից բացի ներկայացնում է երաժիշտ Վիվալդիին, որն իր ժամանակների ամենահայտնի վիրտուոզ կատարողներից էր՝ https://bit.ly/3SxBjwK
▪️ Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը, կամ ADHD-ն չէր շրջանցում նաև մեծ երաժիշտներին. ամեն դեպքում, որոշ հետազոտություններ առաջ են քաշում այն վարկածը, որ այս համախտանիշն առկա է եղել նաև Մոցարտի և Գուստավ Մալերի մոտ։ Փաստարկները՝ «մանկամիտ» պահվածքից մինչև անհամբեր բնավորություն՝ https://bit.ly/465a4Nl
🇦🇲 Երևանի մշակութային կյանքից. Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում նոյեմբերի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը՝ https://bit.ly/40oMJoB
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ The Police խմբի կիթառահար Էնդի Սամմերսը ոչ միայն տաղանդավոր երաժիշտ էր, այլև լուսանկարիչ. Երաժշտությունն ու կադրը նրբորեն ընկալող Սամմերսի կյանքը՝ բազմաթիվ համերգներից մինչև 60-ից ավելի ցուցադրություն՝ https://bit.ly/3FPBj3Q
▪️ Արհեստական բանականության շնորհիվ վերջերս հրապարակվեց The Beatles-ի Now and Then երգը. արդեն հստակ է՝ արխիվային ձայնագրությունների պահոցից այլ երգեր ևս AI-ի միջոցով կվերականգնվեն ու կհանրայնացվեն՝ https://bit.ly/46SFCXT
🇦🇲 «Երաժշտական զուգահեռներ». Նոյեմբերի 9-ին Հայաստանի պետական ջազ նվագախումբը նոր համերգային ծրագրով կներկայացնի ամերիկյան և հայկական ջազի համադրության զուգահեռները՝ https://bit.ly/3u0nVqN
▪️ 16-րդ դարի իտալական մատուռում գտնվող գաղտնի սենյակը, որտեղ Միքելանջելոն ամիսներ շարունակ թաքնվել և ստեղծագործել է, հանրության համար արդեն բաց է՝ https://bit.ly/40vTyou
▪️ Բարսելոնայում «Արգելված արվեստի» թանգարան է բացվել. Արվեստի գործեր՝ նվիրված կրոնին, սեռական կյանքին ու քաղաքականությանը՝ այստեղ այն ամենն է, ինչը տարբեր ժամանակներում գրաքննվել է, ու զարմանալի չէ, որ թանգարանում կգտնեք նաև Բենքսիի և Պիկասոյի գործերից՝ https://bit.ly/3MyMcuB
🇦🇲 Իմպրեսիոնիզմն ու երաժշտությունը. Նոյեմբերի 11-ին «Նիկողոսյան» մշակութային հիմնադրամում իմպրեսիոնիզմի դարաշրջանը կներկայացվի կտավների և երաժշտության համադրությամբ՝ https://bit.ly/4619Dne
▪️ Շարջայի միջազգային կինոփառատոնն այս տարի նվիրված է երեխաներին և երիտասարդներին. Ֆիլմեր՝ նրանց տեսախցիկով և նրանց մասին՝ https://bit.ly/471meYQ
▪️ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» 2025-ին «նոր շնչով» կվերադառնա մեծ էկրաններ. պրեմիերային դեռ երկու տարի կա, բայց այս օրերին հրապարակված առաջին կադրերը լուրջ քննադատության և հակասությունների առիթ են դարձել՝ https://bit.ly/3FO0Wlr
🇦🇲 Նոյեմբերի 23-26-ը Երևանում վավերագրական ֆիլմերի փառատոն կանցկացվի. հանդիսատեսը կդիտի ութ ֆիլմ, որոնցից վեցը կներկայացնեն ռեժիսորները։ Առաջին ցուցադրությունը նոյեմբերի 23-ին է՝ https://bit.ly/3FNP2If
▪️ Վիկտորիա թագուհու դարաշրջանի անգլիացի նշանավոր գրողներ Չարլզ Դիքենսի և Ուիլկի Քոլինզի ծանոթությունը սկսվեց թատրոնում ու հետո վերաճեց գաղափարական ընկերության։ Սա միայն առաջին հայացքից։ Մեկ դար շարունակ անհետացած և միայն վերջերս հայտնաբերված գիրքը շատ ավելին է պատմում ընկերների գրական հակասությունների մասին՝ https://bit.ly/3QoTiTz
▪️ Ինչի՞ց են վախենում լարվածություն ու վախ առաջացնող թրիլերների հեղինակները, և արդյոք օգտագործո՞ւմ են իրենց վախերը՝ ընթերցողի վրա ավելի խորն ազդեցություն թողնելու համար՝ https://bit.ly/46YRdET
🇦🇲 Նոյեմբերի 10-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա «Եղիշե Չարենց. Մատենագիտություն» գրքի շնորհանդեսը՝ https://bit.ly/49nQRt2
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N80)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan