#մշակութաPAN
November 1, 2023

🖼️ #մշակութաPAN (80)

🍞 Ինչպես Վերածննդի շքեղ, աստվածային խնջույքները, որտեղ եռում էր կյանքն իր բոլոր գույներով, մեզ ու արվեստը բերեցին սննդի ավելի էքզիստենցիալ հանգրվանի, ասենք՝ սովամահ լինող երեխաների մասին մի գործի։ Աստվածների խնջույքի վրայով անցած երեք նկարիչ ու գերմանացի մի կին հացի խնդիրն են բարձրացրել, PAN-նն այսօր սննդի թեմայով է մտորել՝ «հեշտ մարսվող» և կոկորդին մնացող գործերով՝
📖 lav.pan.am/meal


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին… 🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Դասական երաժիշտների դասական սև հագուստը, պարզվում է, դեռ 18-րդ դարում ազնվականների համար ելույթներից է գալիս։ Չմոռանանք, որ կանայք նվագախմբերում սկսեցին ելույթ ունենալ միայն 20-րդ դարում, իսկ «ավելորդ» ուշադրությունից խուսափելու և էլեգանտ լինելու համար դասական սևին այլընտրանք չգտնվեց՝ https://bit.ly/3Mp9t1N

▪️ Հագուստի մասին դեռ խոսք էլ չէր գնում, երբ, օրինակ, 19-րդ դարում Ֆաննի Մենդելսոնը՝ Ֆելիքս Մենդելսոնի քույրը, կռիվ էր տալիս ընտանիքին չհիասթափեցնելու և երաժշտության միջոցով ինքնարտահայտվելու միջև։ Այդ ժամանակաշրջանի եզակի կին կոմպոզիտորներից մեկը չէր կարողանում ամբողջությամբ իրացնել իր տաղանդը և ունակությունները՝ https://bit.ly/3s6taor

🇦🇲 Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում նոյեմբերի 4-ին կամերային երաժշտության երեկո է՝ Արամ Խաչատրյանի վերջին հեղինակային համերգի ծրագրով՝ https://bit.ly/3snivpf

🎬  Կինոյից…

▪️ Անսիի անիմացիոն կինոփառատոնում անիմացիոն արվեստի իսկական տոն է։ Ֆրանսիական ալպերի սրտում աշխարհի բոլոր անկյուններից հավաքվում են անիմացիոն ֆիլմերի սիրահարներն ու դրանք ստեղծողները։ Ծրագրում՝ վարպետության դասեր, նախադիտումներ, բացօթյա ցուցադրություններ և շատ ավելին՝ https://bit.ly/40h0zJo

▪️ Իհարկե, Հոլիվուդ. Սկորսեզեի «Ծաղկի լուսնի սպանողները» ֆիլմում ներկայացվում են հնդկացիների համայնքն ու նրանց պատմության դաժան էջերից մեկը։ Սա, թվում է, ամերիկյան կինոյի համար կարևոր ձեռքբերում է, բայց Ամերիկայի բնիկ ժողովուրդների ժառանգներն առաջարկում են այլ դիտանկյունից ևս քննել ֆիլմը՝ https://bit.ly/40kfNNL

🇦🇲 Նոր ցուցադրություն՝ Երևանում. Նոյեմբերի 7-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «ՇՈՒՇԻ․ ԱՄԷՆ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Շուշիի առօրյայի և մշակույթի մասին պատմող ֆիլմը «Հայոց արևելից կողմերի պատմություն․ Արցախ» ֆիլմաշարի 6-րդ ֆիլմն է՝ https://bit.ly/3Sm9Ldz

📚 Գրականությունից…

▪️ Եթե դիտեք «Ծաղկի լուսնի սպանողները» և ԱՄՆ պատմությունից գրեթե ջնջված այս էջի մասին ցանկանաք իմանալ ավելին, կարդացեք պատմական այս ակնարկը՝ https://bit.ly/3sdcMSW

▪️ Ինչպե՞ս «Դա Վինչիի ծածկագիրը» վերածվեց Օրուելի «1984» վեպի։ Արվեստագետը վերամշակել է Դեն Բրաունի գրքի 6000 օրինակ ու ստեղծել 1984-ի նոր օրինակներ՝ https://bit.ly/3FCwjiK

🇦🇲 Երևանում էլ պատմական ակնարկը նախորդ դարասկիզբ է տանում. «Խաղաղության հայկական գինը. 1917-ի հեղափոխություններն ու Հայաստանի ապագան հայ մտավորականության ընկալմամբ» գրքի քննարկումը նոյեմբերի 6-ին է՝ https://bit.ly/3SlGIqP

📷  Լուսանկարչությունից…

▪️ Լուսանկարիչները քննում ու քննարկում են սեփական մասնագիտության գոյության հարցը՝ արհեստական բանականության հաղթարշավի պայմաններում՝ https://bit.ly/49dtZwj

▪️ Բերմուդյան կղզիներում մշակութային եզակի փառատոն է։ Մեկ ամիս ամեն ինչ կպատմի արվեստի մասին, իսկ լուսանկարիչների աշխատանքները կցուցադրվեն կղզու գլխավոր պատկերասրահներում՝ https://bit.ly/45SAdPo

🇦🇲 Նոյեմբերի 13-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Երևանն իմ աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը։ Գունավոր ու ստվերոտ Երևանը՝ երիտասարդների աչքերով՝ https://bit.ly/3SnoftY

🏛️  Կերպարվեստից…

▪️  Պոլ Գիյոմի և Ամեդեո Մոդիլիանիի ընկերությունը ծառայում էր արվեստին ու ոչ միայն։ Գիյոմը Մոդիլիանիին խորհուրդ տվեց նկարել դիմանկարներ, որովհետև դրանք լավ էին վաճառվում։ Հիմա այդ դիմանկարները հատուկ ցուցադրության են հանվել՝ https://bit.ly/3skqG5F

▪️ Ժամանակակից նկարիչներ, որոնք վերաիմաստավորում են հին վարպետների կտավները և մարտահրավեր նետում կարծրատիպային խոսույթներին՝ https://bit.ly/3QFJLsk

🇦🇲 Երևանում էլ կկայանա ֆրանսիաբնակ քանդակագործ Հարություն Եկմալյանի «Հեռու-մոտիկ քանդակներ» ցուցահանդեսի բացումը։ Քանդակներից բացի, կցուցադրվեն նաև դրանց էսքիզները՝ https://bit.ly/3sd7t64


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N79)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan