#մշակութաPAN
November 15, 2023

🖼️ #մշակութաPAN (82)

👨🏻‍🎨 Ինչպես մի ամերիկացի նկարիչ զարմացրեց Վերածնունդ տեսած աշխարհին՝ պատկերելով իր ժամանակի առաջադեմ վիրաբույժներին ու վիրահատությունները՝ թատերական տարրերով, գիտական հիմքով ու բժշկական մանրամասներով։ 2 բժիշկ՝ Թոմաս Իկինսից, ու այս ամենի կողքին հնչող կտավ՝ Կարավաջոյից, ռենտգենի տակ հայտնված մի գործ էլ՝ Պիկասոյից՝ երաժիշտների մասին։ Ինչպես վիրահատությունը կտավ դարձավ ու ինչու երաժշտությունն այդքան տխուր հնչեց․ #PAN-ն այսօր կտավներում հայտնված երկու տարբեր մասնագիտության է անդրադառնում՝
📖 lav.pan.am/professions


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

📚 Գրականությունից…

▪️ Ինչպես էր Կլոդ Մոնեն պայքարում սեփական խառնվածքի դեմ և ինչու էին կանայք առանցքային ազդեցություն թողնում նրա արվեստի վրա. Լույս է տեսել ֆրանսիացի իմպրեսիոնիստի մասին առաջին ծավալուն անգլալեզու կենսագրականը՝ https://bit.ly/3ua0USd

▪️ Ջորջ Օրուելի գործերը, կարծես, ճշգրտությամբ ներկայացնում են մեր օրերը. Այս երևույթի փաստարկված ու գրավոր վերլուծությունն է ստեղծել բրիտանացի երկու գրող, չնայած «մարգարեական կանխատեսումներին», «1984»֊ում Օրուելը սխալվել էր մեկ հարցում՝ https://bit.ly/3QuEse0

▪️ Վերածնունդն Իտալիայում. Բարեպաշտություն, թե՞ կիրք։ Մեր օրերի տարբեր ենթատեքստերի ֆոնին «Սերը և կիրքը Վերածննդի դարաշրջանում» գրքում ներկայացվում է այն, ինչ նկարիչներն իսկապես ուզում էին ցույց տալ իրենց արվեստով՝ https://bit.ly/40E4L69

🏛️ Կերպարվեստից…

▪️ Ֆրանսիացի տարեց կնոջ տանը հայտնաբերված Վերածննդի ժամանակաշրջանի եզակի նմուշը որպես ֆրանսիական ազգային հարստություն տեղափոխվել է Լուվր՝ https://bit.ly/3GhSStD

▪️ Իսպանիայի թագավորական պալատից մինչև Վատիկան ու Ֆլորենցիա. քիչ հայտնի, բայց ազդեցիկ 5 կին նկարիչ, որոնք Վերածննդի դարաշրջանի առանցքային դեմքերից էին՝ https://bit.ly/3FWaJGf

🇦🇲 Նոյեմբերի 15-ից վերաբացվում է Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանը. դրա երկրորդ հարկում զուգահեռաբար կբացվի «Երեք քաղաք՝ Պոլիս, Փարիզ, Երևան. Տիգրան և Զաբել Եսայաններ» ցուցահանդեսը՝ https://bit.ly/3QzE7qF

🎬 Կինոյից…

▪️ Կինոռեժիսոր Սոֆյա Կոպպոլայի «Պրիսցիլա» ֆիլմի շուրջ կարծիքները ոչ այնքան միանշանակ են նաև Էլվիս Փրեսլիի և Պրինսցիլայի հարազատների շրջանում։ Մահից ամիսներ առաջ նրանց դուստրը կապվել էր Կոպպոլայի հետ և ընդգծել, որ ռեժիսորի կողմնակալ կարծիքի պատճառով ֆիլմում իր հայրը ներկայացվում է որպես մանիպուլատիվ և դավաճան կերպար՝ https://bbc.in/3N50PpR

▪️ Աշխարհի ամենաքննարկվող, հաջողակ և հարուստ մարդկանցից մեկի՝ Իլոն Մասկի մասին կենսագրական ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են. ռեժիսորը Դարրեն Արոնոֆսկին է լինելու՝ https://bit.ly/3QWABYN

🇦🇲 Երևանում 20-րդ անգամ կանցկացվի «Կին» միջազգային կինոփառատոնը. Բացման արարողությանը կհետևեն հայ կինոյի 100-ամյակին նվիրված «Կինը հայ կինոյում» և Մարիա Սահակյանի «Փարոս» ֆիլմերի ցուցադրությունները՝ https://bit.ly/3uftxh2

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ The Beatles-ի Now and Then-ը ռեկորդներ է սահմանում. Երգը Բրիտանիայի N1 սինգլն է ու արդեն հասցրել է դառնալ այս դարի ամենաարագ վաճառվող վինիլային սինգլը՝ https://bit.ly/40BjPS8

▪️ Ռոքը և վիզուալ արվեստը միավորվում են՝ ներկայացնելու կանացի սեքսուալությունը. Ռոք համերգի ընթացքում բեմում երգում, նվագում ու ստեղծագործում են կանայք՝ https://bit.ly/3ugfSX5

🇦🇲 Եվ վարպետաց դաս՝ Երևանում. նոյեմբերի 21-ին Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգասրահում տեղի կունենա Նյու Յորքից ժամանած կոնտրաբասահար Ռիք Ռոզատոյի վարպետաց դասը՝ https://bit.ly/3QCFULx

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Մարինա Աբրամովիչը, Մարիա Կալասը և օպերային արվեստը. Բրիտանական պրեմիերայի առթիվ Աբրամովիչը պատմում է երգչուհուն հարգանքի տուրք մատուցելու իր յուրօրինակ մոտեցման մասին՝ https://bit.ly/3swwdGr

▪️ Հեյզել Սքոթի՝ միաժամանակ երկու դաշնամուր նվագելու ֆենոմենը. երաժշտական պատմության մեջ այս վիրտուոզ կատարումն իր յուրօրինակ տեղն ունի անգամ տասնամյակներ անց՝ https://bit.ly/3MGy9TR

🇦🇲 Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում նոյեմբերի 25-ին տեղի կունենա ջութակահար Ստելլա Չենի համերգը՝ https://bit.ly/3SDA8Mg


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N81)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan