🖼️ #մշակութաPAN (83)
🥀 Կյանքի վերջին տասնամյակներն իր այգու «Ջրաշուշաններին» նվիրած Կլոդ Մոնեն կարող էր նաև այդ գործը չնախաձեռնել, թե համոզելու չգար իր քաղաքական գործիչ ընկերը, Վինսենթ վան Գոգն էլ «Հիրիկներ» նկարեց, երբ արդեն վիճել էր ընկերոջ՝ Պոլ Գոգենի հետ, եկել, հանդարտություն գտել ապաստարանում։ Ինչու Կլոդ Մոնեն ջրաշուշաններ նկարեց 30 տարի շարունակ ու շարունակեց անել դա, երբ պայթում էին պատերազմի արկերն ու խավարում էր աչքի լույսը, և ինչպես Վան Գոգը հիրիկներով լույս գտավ փոթորկուն իր կյանքում՝
📖 lav.pan.am/flowers
Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…
▪️ Պրոկոֆևի երաժշտության յուրօրինակ մեկնաբանություն, Չայկովսկու հանճարի հիշվող մատուցում և սովետական կեսդարյա երաժշտական հաղթարշավ. dիրիժոր Յուրի Տեմիրկանովի մասին՝ նրա հիշատակին՝ https://bit.ly/47CMyJf
▪️ Ալբան Բերգ՝ «Վոցցեկ», Իգոր Ստրավինսկի՝ «Կապրիչիո». Հանրությանը հասանելի են դարձել 40-ականների դեռևս չլսված ձայնագրություններ, որտեղ հնչում են 20-րդ դարի ազդեցիկ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ https://bit.ly/47JiriU
🇦🇲 Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ. դեկտեմբերի 13-ին տեղի կունենա Սիմֆոնիկ ջազ «Խաչատրյան» համերգային ծրագիրը, դիրիժորը՝ Սերգեյ Սմբատյան՝ https://bit.ly/3SKiEhs
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ «Իմ անունը Բարբրա է». Բարբրա Սթրեյզանդի հուշերը՝ առեղծվածային կյանքի, բարդույթների, փառքի և ամեն բան կառավարելու մոլուցքի մասին՝ https://bit.ly/3G6vrmS
▪️ Աշխատասեր Միք Ջագերն ու երաժշտությունից կախարդանք ստանալու ցանկությունը. ֆրանսիացի երաժիշտ Ուոլի Բադարուի «ապագան զգացող» երաժշտությունը՝ https://bit.ly/3SRS85M
🇦🇲 Երաժշտական մենակատարում կամ թառը թատրոնում. դեկտեմբերի 1-ին Միքայել Ոսկանյանը Բաբելոն թատրոնում հանդես կգա երաժշտական հանկարծապատումներով, որոնց արարման անմիջական մաս կկազմի հենց հանդիսատեսը՝ https://bit.ly/47KVQ5d
▪️ Վան Գոգի «Գիշերային սրճարանում» կարելի էր ստեղծագործել, խենթանալ ու շատ ավելին. ֆրանսիական Առլում գտնվող սրճարանում նկարիչը հաճախ էր լինում, մի քանի ամիս անգամ ապրել է սրճարանի վերնահարկում և մանրամասն գիտեր, թե ինչ թաքնված էներգիա ունի այդ վայրը՝ https://bit.ly/3GbFuao
▪️ Էդուարդ Մանե և Էդգար Դեգա. Ֆրանսիացի գեղանկարիչների երկխոսություն՝ Նյու Յորքում, Մետրոպոլիտեն թանգարանում տարվա գլխավոր ցուցադրություններից մեկն է՝ https://bit.ly/3G8OFrR
🇦🇲 «22 հակակետ երկնքի և երկրի միջև. գործ համար 72». Երաժշտության և կերպարվեստի համադրությունը կուղեկցվի Կամիլ Չալաևի «լուռ երաժշտություն» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսով՝ https://bit.ly/3ukpEr0
▪️ Աշխարհը պիտի ճանաչի արևմուտքից անդին ստեղծագործողներին. Միջին Արևելքից մինչև Հյուսիսային Աֆրիկա ու Հարավային Ասիա՝ պոեզիայի ու քաղաքականության խաչմերուկում որտե՞ղ է կորում իրական արվեստը՝ https://bit.ly/3uo5xIK
▪️ Պոստմոդեռնիզմը՝ համաշխարհային մասշտաբով. «Ամեն ինչ, միշտ, ամենուր. Ինչպե՞ս դարձանք պոստմոդեռնիստ» աշխատությունը նկարագրում, վերլուծում, բնութագրում և բացատրում է քսաներորդ դարավերջի շարժումն ու դրա ֆենոմենը՝ https://bit.ly/46rd6vw
🇦🇲 Երևանում նոյեմբերի 23-ին գրքի շնորհանդես կա։ Էդուարդ Լուկոյանովի «Օտեց շատունով. Յուրի Մամլեևի կյանքը» գիրքը մանրամասն պատմում է մետաֆիզկիոս Մամլեևի կենսագրության և նրա կերպարի շուրջ պտտվող լեգենդների մասին՝ https://bit.ly/40QqVSN
▪️ Օպենհեյմերից դեռ 40 տարի առաջ թողարկված միջուկային պատերազմի մասին ֆիլմը ստիպեց աշխարհին այլ կերպ ընկալել միջուկային պատերազմի սպառնալիքն ու անգամ ազդեց նախագահ Ռեյգանի դիրքորոշման վրա՝ https://bit.ly/46FygWZ
🇦🇲 Ցեղասպանության սարսափի և այն վերապրելու ուշագրավ պատմություն. Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմի միջազգային անդրադարձն ու վերլուծությունը՝ https://bit.ly/3RjtcDf
🇦🇲 Հայկական գյուղում տարբեր սերունդներից հինգ կին բանավիճում են կյանքի և պատերազմի մասին՝ հայկական ավանդական լավաշ պատրաստելիս. Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը դեկտեմբերի 4-ին է՝ https://bit.ly/3R9VW0U
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N82)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan