🖼️ #մշակութաPAN (84)
💯 Ազգային պատկերասրահում բացվել ու մինչև տարեվերջ շարունակվելու է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված ցուցադրությունը։ Հակոբյանի մյուս ցուցահանդեսներից տարբերվող, Հայաստանում երբևէ չցուցադրված կտավ ներառող ու նկարչի հոգու հայելին բացող այս ցուցադրությունը երեք դահլիճով է ձգվում՝ հեղինակի սկզբնական գործերից մինչև վերջին տարիների աշխատանքներ՝ քանդակներ ու կտավներ։ Ցուցահանդեսի համադրողի հետ #PAN-ը շրջել ու լսել է՝ ինչով է առանձնանում և առանձնահատուկ Հակոբյանի այս ցուդահանդեսն ու արվեստն առհասարակ՝
📖 lav.pan.am/hakobyan
Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…
▪️ Շատ մեծ հավանականություն կա, որ Բենքսին այլևս այնքան առեղծվածային չէ, որքան առաջ էր, և սա ընդամենը մեկ, շատ հին հարցազրույցի պատճառով՝ https://bit.ly/3sS8NeP
▪️ Բոլորն էլ սխալվում են, բոլորն էլ ձախողում են, ու դրանից ապահովագրված չեն անգամ հանճարեղ նկարիչները. գլուխգործո՞ց, թե՝ չստացված գործ: Արվեստի քննադատները քննարկում են հայտնի արվեստագետների «չստացված» կտավները՝ https://bit.ly/3t2vME1
🇦🇲 Դեկտեմբերի 2-ին Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը բոլոր արվեստասերներին հրավիրում է «Նիկոլայ Նիկողոսյան - 105» հոբելյանական ցուցահանդեսի բացմանը՝ https://bit.ly/3N7FNGT
▪️ Նկարիչն ամբողջովին կենտրոնացած է, ձեռքին սև յուղաներկ է, մի քանի փոքր շրջանակ է գծում կտավի վրա։ Մարդիկ ուսումնասիրում են նկարչին, իսկ նա, կարծես, չի նկատում դա։ Նկարիչը ռոբոտ է, ռոբոտ՝ բառի ուղիղ իմաստով։ Կարդացեք, թե ինչպես մարդը ռոբոտին նկարել սովորեցրեց՝ https://bit.ly/40Wb84Y
▪️ Նորաձևության, արվեստի ու տեխնոլոգիաների միաձուլում. Gucci-ի և Christie’s-ի գործակցության արդյունքում «զուգահեռ իրականություններ» են ստեղծվում՝ https://bit.ly/3QZJEqF
🇦🇲 Դեկտեմբերի 1-ին Երևանում կբացվի «Գուստավ Կլիմտ. Կենդանացած կտավներ» մուլտիմեդիա ցուցահանդեսը՝ https://bit.ly/3R1QmMO
▪️ «Մաեստրո» ֆիլմում Բրեդլի Քուփերի կեղծ քիթը շատ քննադատվեց, բայց կինոքննադատները վստահեցնում են՝ քիթը նվազագույնն է, որ պետք է քննարկման ենթարկվի. ֆիլմում շատ այլ «կնճռոտ» շերտեր կան՝ https://bit.ly/3T21BYq
▪️ Se7en-ից մինչև Gone Girl. Դևիդ Ֆինչերի նոր թրիլլերին ընդառաջ վերհիշենք ռեժիսորի լավագույն ֆիլմերը՝ կինոքննադատների մեկնաբանմամբ՝ https://bit.ly/46wcdSh
🇦🇲 Դեկտեմբերի 3-ին կարող եք դիտել «ԿԻՆ» կինոփառատոնի հյուրերի ծրագրում ընդգրկված «Ձեռագրերը չեն այրվում» վավերագրական ֆիլմը` https://bit.ly/40VOSZa
▪️ Ուսումնասիրելով Ջեյն Օսթինի զգեստապահարանը. անգլիացի գրողի և նրա քրոջ՝ Կասանդրայի նամակագրությունը դարձել է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի կանանց հագուստի նախասիրությունների և առօրյայի մասին պատմող գրքի աղբյուր՝ https://bit.ly/47Q0T4D
▪️ Պատմություն Վարշավայի գետտոյում արխիվագետների գաղտնի խմբի մասին, որոնք անցան դժոխքի միջով, բայց փրկեցին ճշմարտությունը՝ https://bit.ly/3usGQuw
🇦🇲 Դեկտեմբերի 4-ին «Շուշի. մտաքարտեզներ» միջգիտակարգային աշխատության շնորհանդեսն է. այն հետազոտում և ներկայացնում է Շուշիի քաղաքային տարածությունը և առօրյան՝ հիմնվելով շուշեցիների հիշողությունների, անձնական պատումների և փորձառության վրա՝ https://bit.ly/3N2EvNq
▪️ Բրամսի օրորոցայինը դասական երաժշտության առաջին նմուշն է, որը մեզնից շատերը լսել են, երբ դեռ օրորոցում էին. հանրահայտ ստեղծագործության անհայտ մանրամասները՝ https://bit.ly/3R03GBf
▪️ Սուրբ Ցեցիլիա՝ երաժշտության և երաժիշտների հովանավոր. 3-րդ դարում հռոմեացի ազնվական Ցեցիլիան նահատակվեց իր համոզմունքների համար՝ https://bit.ly/47RzWNR
🇦🇲 Տարբեր դարաշրջանների մեծագույն կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ մեկ համերգային ծրագրում. դեկտեմբերի 9-ին Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարի շրջանակում ելույթ կունենան վիրտուոզ դաշնակահարներ Տիգրան Պետրոսյանն ու Ռուբեն Կոզինը՝ https://bit.ly/49PM4AV
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N83)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan