#մշակութաPAN
December 6, 2023

🖼️ #մշակութաPAN (85)

🫥 Կտավների հերոսներին դեմքով հիշելն ու ճանաչելը, մեծ հաշվով, երբեմն հենց նրանց դեմքերից է՝ արտահայտիչ, ընդգրկուն, չկրկնվող։ Բայց կան կտավներ, որոնց գլխավոր դեմքն «անդեմ» է՝ դեմքը փակ է, լղոզված, թեքված մեջքով։ #PAN-ն այս անգամ պատմում է կտավների մասին, որտեղ մարդը կա, դեմքը՝ մի խնձորի հետևում է, խաղալիքի վրա կամ անոթի կափարիչին՝
📖 lav.pan.am/noface


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Նշանավոր օպերային երգչուհի, սոպրանո Մարիա Կալասի 100 ամյակի առթիվ վերհիշեք նրա երաժշտական հարուստ ժառանգության նմուշները՝ 18-րդ դարի դասական օպերա-սերիաներից մինչև Պուչինիի օպերաներ և Վագների երաժշտական դրամաներ՝ https://bit.ly/415rh8s

▪️ Ոսկե ժառանգության հետևից, այս անգամ` դեպի ԱՄՆ. Ամերիկացի դիրիժոր և կոմպոզիտոր Լեոնարդ Բերնսթայնը բազմաժանր ստեղծագործող էր։ Սիմֆոնիկ երաժշտությունից մինչև բալետ, երաժշտություն կինոյի ու թատրոնի համար. Բերնսթայնի արվեստը՝ ամփոփված 10 կետով՝ https://bit.ly/3GtkaNx

🇦🇲 Իսկ Երևանում դեկտեմբերի 13-ին կարող եք վայելել մեծանուն Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունը. այս անգամ՝ ջազային գործիքավորմամբ՝ https://bit.ly/46J4eBp

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Էդգար Վարեզի արվեստով ոգեշնչված, դպրոցում սիմֆոնիկ ստեղծագործություններ ստեղծած, նախ թմբուկին, հետո էլ կիթառին սիրահարված Ֆրենկ Զապպան 20-րդ դարի ամենագունեղ երաժիշտներից մեկն էր։ Ի՞նչ անուն և բնութագիր ուներ երաժշտական ժանրերի խառնուրդը, որում ստեղծագործում էր Զապպան՝ https://bit.ly/46O6bN0

▪️ Մի քանի տասնամյակ բեմում, նոր ու հին անդամներ, լեգենդար գործեր. ամերիկյան Kiss հարդ ռոք խումբը հրաժեշտի փոխարեն մնաս բարով է ասում՝ շնորհիվ նոր դարի տեխնոլոգիաների՝ https://bit.ly/3Rb3Rdi

🇦🇲 Ջազի սիրահարների համար Երևանում հանդիպման առիթ կա նաև դեկտեմբերի 6-ին. բեմում կլինեն Հայաստանի պետական ջազ նվագախումբը և «Նյու Կվինտետ» խումբը՝ https://bit.ly/3NeyH3n

📷 Լուսանկարչությունից…

▪️ Ժպտացող Չե Գևարան, ընթերցող Մերիլին Մոնրոն ու շների հանդեպ սերը. Էլիոտ Էրվիթի օբյեկտիվում խորն ասելիքը, ժպիտն ու հումորը միաձուլված էին։ «Լուսանկարչության Չարլի Չապլինը» մահացել է 95 տարեկանում՝ https://bit.ly/3t6joD5

▪️ La dolce vita? Եվ կրկին Մարիա Կալաս. երգչուհու լավագույն ելույթներն ունկնդրելու ընթացքում կարող եք ուսումնասիրել բեմում և բեմից դուրս սոպրանոյի կյանքը պատկերող բացառիկ լուսանկարների հավաքածուն՝ https://bit.ly/3uKM59j

🇦🇲 «Կարմիր, սև, սիտակ». Նազիկ Արմենակյանի անհատական ցուցահանդեսում լուսանկարիչը վերհանում է մեր հասարակական նախապաշարմունքը ոչ միայն այն հարցում, թե ով կարող է տեսանելի լինել, այլև ինչպե՞ս ենք մենք որոշում նրանց տեսնել՝ https://bit.ly/3QZUPzu

🎬 Կինոյից…

▪️ Կինոյի չերևացող սահմաններով չսահմանափակվելու մասին են Քրիստոֆեր Նոլանի ֆիլմերը. ռեժիսորը մրցանակների պակաս չունի, բայց այդ չերևացող սահմաններն առաջ մղելու համար տրված հատուկ մրցանակը վստահաբար եզակի է՝ https://bit.ly/47FGa3T

▪️ Տպավորիչ տեսարաններով, «պատշաճ», հնաոճ պատմական ֆիլմ. քանի դեռ որոշում եք՝ կինոթատրոնո՞ւմ դիտել «Նապոլեոն» ֆիլմը, թե՝ ոչ, ձեր կարդացած review-ներին ավելացրեք նաև այս մեկը՝ https://bit.ly/3t4qyaV

🇦🇲 «Վախենալու ոչինչ չկա». Դեկտեմբերի 12-ին կարող եք դիտել ֆիլմ, որը պատմում է Բերձորի միջանցքը մետր առ մետր ականազերծող 5 կանանց մասին. իսկ իրականում սա ֆիլմ է մարդասիրության շնորհիվ վախը հաղթահարելու մասին՝ https://bit.ly/3NeyMEd

🏛️ Կերպարվեստից…

▪️ Իտալական եկեղեցուց տասնամյակներ առաջ գողացված Կարավաջոյի կտավի պատմությունը դարձավ արվեստի պատմության ամենամեծ առեղծվածներից. հիմա պատմություն դարձած այս դեպքի մասին անգամ փոդքասթների շարք է սկսվել՝ https://bit.ly/419HFod

▪️ Ի՞նչ կապ ուներ Պոլ Գոգենը Վան Գոգի «Արևածաղիկների» հետ. Մահից ամիսներ առաջ ֆրանսիացի նկարիչը պատմել է, որ հենց իր խորհրդով է Վան Գոգը նկարել կտավը՝ https://bit.ly/3uQoBzf

🇦🇲 Քանդակ, գեղանկարչություն և ծավալատարածական մետամորֆոզներ. Դեկտեմբերի 10-12-ը Երևանում նոր ցուցադրություն կա՝ ներկայացվելու են Հայկ Հովհաննիսյանի աշխատանքները՝ https://bit.ly/417M23i


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N84)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan