#մշակութաPAN
December 20, 2023

🖼️ #մշակութաPAN (86)

🫂 Ինչպես 24-ամյա Միքելանջելոն մարմարի մի կտորով ու կարդինալի պատվերով Տիրամորը պատկերեց՝ Հիսուսին գրկում, պահպանեց քանդակի բրգաձև կառուցվածքը, անհանգստացավ, որ այս քանդակն իր անվան հետ չի կապվի ու ստորագրեց դրա վրա։ Ու ինչպես մի հոգի «Ես եմ Հիսուս Քրիստոսը, ես հարություն եմ առել մեռյալներից» գոռալով կոտրեց Աստվածամոր ձեռքը՝
📖 lav.pan.am/hugs


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Իտալացի օպերային կոմպոզիտոր Վինչենցո Բելլինին կոտրում էր մշակութային մարդու սոցիալական հնարավորությունների կարծրատիպերը. Ինչպես երաժշտությունը դարձավ նրա ոսկե տոմսն ու ինչ բացահայտեց կոմպոզիտորը՝ Միլանից մինչև Փարիզ՝ https://bit.ly/3GMX1WH

▪️ Նախատոնական անդրադարձ. Վերհիշեք 1978-ին իտալացի տենոր Լուչանո Պավարոտտիի դասական սուրբծննդյան կատարումը՝ Փարիզի Աստվածամոր տաճարում՝ https://bit.ly/3NucNJt

🇦🇲 Երևանի դասական անցուդարձից. Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն՝ https://bit.ly/3Twrj7l

🏛️ Կերպարվեստից…

▪️ Կանայք՝ Ռուբենսի կտավներում. Նոր ցուցադրությունը դեռևս չբացահայտված դիտանկյունից քննում է բարոկկոյի վարպետի ժառանգությունը։ Պարզվում է՝ Ռուբենսի կտավներում կանայք միայն «լուռ ու պասիվ» դերում չեն՝ https://bit.ly/477wxtE

▪️ Մոսկվայում ցուցադրվում են Էրեբունի ամրոցի տարածքում հայտնաբերված ուրարտական որմնանկարների նմուշները. Ցուցադրությունը գործելու է մինչև հունվարի վերջ՝ https://bit.ly/3GOdXvJ

🇦🇲 Նկարիչների միությունում էլ դեկտեմբերի 20-29 կներկայացվի Գևորգ Քասսաբյանի «Արտացոլող քանդակներ և հյուսված ներդաշնակություն» ցուցադրությունը՝ https://bit.ly/4arKkhq

📚 Գրականությունից…

▪️ Ջազի առաջին լեդին կամ ձայն, որ սահմանեց ամերիկյան նշաձողը. Նոր կենսագրականը լույս է սփռում Էլլա Ֆիցջերալդի համեստ «նախերգանքի» ու մի ամբողջ ժանր սահմանող կարիերայի վրա՝ https://bit.ly/482qcRy

▪️ Երաժշտական անգեդոնիա կամ Նաբոկով՝ սկսնակների համար. «Լոլիտա»-ն Նաբոկովի ամենաքննարկված ու հայտնի գործն էր, բայց այս կամ այն թեմայով նրա դիտարկումները պակաս ինտրիգային չէին։ Նաբոկովի համար երաժշտությունը նյարդայնացնող հնչյունների կամայական հաջորդականություն էր՝ https://bit.ly/3v2lLr3

🇦🇲 Իսկ Երևանում դեկտեմբերի 24-ին կանցկացվի «արվեստ, երաժշտություն և պոեզիա» խորագրով միջոցառումը. Երեկոն բարեգործական է լինելու, մասնակցելու է Բոհեմ գրական֊երաժշտական խումբը՝ https://bit.ly/41qkfeJ

🎬 Կինոյից…

▪️ Եվրոպական ֆիլմերի ամիսն է, ինչը նշանակում է, որ 70-ից ավելի կինոթատրոնում ցուցադրելու են եվրոպական կինոյի բազմազանությունն արտացոլող ֆիլմեր ու անցկացվելու են քննարկումներ՝ https://bit.ly/4apFjGa

▪️ Սթիվեն Սփիլբերգի ծննդյան առթիվ էլ վերհիշենք կինոաշխարհի ամենաազդեցիկ դեմքերից մեկի, իսկ կոմերցիոն առումով` աշխարհում ամենահաջողակ ռեժիսորի անցած ճանապարհը՝ https://bit.ly/3Txx9pd

▪️ Մի անդրադարձ էլ անիմացիոն ֆիլմերի լեգենդին՝ Հայաո Միյաձակիին. Անիմեների վարպետը փորձում է դեռ 1997 թվականից թոշակի անցնել ու դեռ չի ստացվում։ Ասում են՝ նրա նոր անիմացիոն գլուխգործոցն իսկապես վերջինն է՝ https://bit.ly/3RvKQSV

📷 Լուսանկարչությունից…

▪️ Կյանքը՝ գաղութատիրության պայմաններում. Գանայի լուսանկարչական հսկայի ժառանգությունը՝ տասնյակ հազարավոր լուսանկարների արխիվից՝ https://bit.ly/480DWMs

▪️ «Կարծես ֆիլմից լինի». Լոնդոնում նոր ցուցադրությունը ներկայացնում է աշխարհի բոլոր մայրցամաքներում արված 200 լուսանկար, որոնք, կարծես, ռեժիսոր Ուես Անդերսոնի ֆիլմերից են դուրս եկել՝ https://bit.ly/3tlplwb

▪️ Եվ կրկնելով պատմական լուսանկարը. Այսուհետ Նյու Յորքում հնարավոր կլինի վերստեղծել 1932֊ին արված լեգենդար լուսանկարը, որտեղ շինարարներն ընդմիջում են անում 256 մետր բարձրության վրա նստած՝ https://bit.ly/3RMzAmA


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N85)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan