🖼️ #մշակութաPAN (87)
🖼️ Ինչպես Միլանի եկեղեցիներից մեկի պատին «Վերջին ընթրիքը» Դա Վինչին դաջեց, ու ինչու այդ պատից «քերվեց» Հիսուսի ու նրա 12 աշակերտի պատկերը։ Հայացք՝ Աստծո որդու ոտքերի տեղում բացված դռանն ու Առաջին աշխարհամարտի արհավիրքներին. Տարվա վերջին լոնգրիդը համաշխարհային պատմության ու համաշխարհային կրոններից մեկի կարևոր դեպքերը «կտավին տալու» մասին է՝
📖 lav.pan.am/lastsupper
Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…
▪️ Աշխարհում սուրբծննդյան տոնի հետ ասոցացվող ու տրամադրություն ստեղծող գլխավոր գործիքը սուրբծննդյան երգերն ու երաժշտությունն են. Ձեր ականջին ծանոթ ամենահայտնի մեղեդիներին ավելացել է ևս երեք դասական երգչախմբային կատարում, Պրեմիերան Լոնդոնում էր՝ https://bit.ly/48dMCze
▪️ Դիրիժորի և նվագախմբի միջև գլխավորն արդյունավետ հաղորդակցությունն է, և միշտ չէ, որ ձեռքերի կարիք է լինում. Լեոնարդ Բերնսթայնը, օրինակ, Վիեննայի ֆիլհարմոնիկի համերգին դիրիժորություն է արել՝ օգտագործելով միայն իր հոնքերը՝ https://bit.ly/3RXsGL6
🇦🇲 Երաժշտական տարին ամփոփեք դեկտեմբերի 30-ին. Տեղի կունենա «Նաղաշ» անսամբլի և Հայաստանի օպերայի ու բալետի ազգային թատրոնի նվագախմբի ու երգչախմբի բացառիկ համերգը՝ https://bit.ly/3HgT0tT
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ The Beatles-ի քառյակի հեղինակած երգերը բոլոր ժամանակների լավագույնների շարքում են, բայց այսքանով նրանց համատեղ ստեղծագործությունները չեն սահմանափակվում. Ճապոնիայում 1966 թվականի շրջագայության ժամանակ քառյակը համատեղ կտավ է ստեղծել՝ https://bit.ly/3RVclGZ
▪️ Վերադառնալով սուրբծննդյան երգերին. Թեև Last Christmas-ն աշխարհում գուցե ամենահայտնի սուրբծննդյան երգերից է, բայց առաջին անգամ է գլխավորում բրիտանական սինգլների աղյուսակը, ու սա բրիտանացիների համար քննարկման շատ լուրջ թեմա է՝ https://bit.ly/3TCfP2e
🇦🇲 Իսկ Երևանում ամենասիրելի ֆիլմի ամենահայտնի ստեղծագործություններն են հնչելու. Դեկտեմբերի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Տանը մենակ» համերգային նախագիծը՝ https://bit.ly/3RWLjz5
▪️ Համերգը մայրաքաղաքում է լինելու, բայց հայրաքաղաքում էլ մեծ էկրանին ցուցադրելու են սուրբծննդյան կատակերգությունը. Դեկտեմբերի 29-ին «Տանը մենակ» ֆիլմը կցուցադրվի «Հոկտեմբեր» կինոթատրոնում՝ https://bit.ly/3GW46nH
▪️ Վստահաբար գիտեք, որ հայկական «Ամերիկացի» ֆիլմը պատմություն կերտեց ու ընդգրկվեց Օսկար 2024-ի շորթլիստում, բայց մեզ հետաքրքրող այլ նորություն էլ կա. Ադրբեջանում էթնիկ հալածանքների ենթարկված հայի մասին պատմող Բեն Փրաուդֆութի և Քրիս Բաուերսի կարճամետրաժ վավերագրական ֆիլմը ևս Օսկարի շորթլիստում է՝ https://bit.ly/3v82rZw
▪️ Եթե տոն օրերին «տոնական դասական» ֆիլմ նայելու տրամադրություն ունեք, ապա 1940-ին նկարահանված Էրնստ Լյուբիչի «Անկյունի խանութը» սև ու սպիտակ ֆիլմը լավագույն ընտրությունն է՝ https://bit.ly/3GSWx1f
▪️ Ինչպե՞ս վերջապես բացել ու կարդալ ձեզ վախեցնող ա՜յն բարդ գիրքը. Եթե լսենք գրողների խոսքին, ապա «գիրքը մեզնից ավելի շատ է վախենում, քան մենք` իրենից»՝ https://bit.ly/41Eg2nu
▪️ Թեթև գրականության ու համատեղությամբ նաև ռոքի սիրահարներն էլ կարող են կարդալ Լու Ռիդի ինքնակենսագրականը. Նոր սերնդի համար սա լավ առիթ է ծանոթանալու պրոտո-փանկ և գլեմ ռոքի ամենաազդեցիկ երաժիշտներից մեկին՝ https://bit.ly/3TCfSuW
🇦🇲 Դեկտեմբերի 28-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը. Ծրագրում՝ նոր գրքի շնորհանդես և մշակութային տարվա ամփոփում՝ https://bit.ly/41Bc1QN
▪️ Դերասանուհիներ, բալետի պարուհիներ, երգչուհիներ, մի խոսքով՝ «բեմի աստվածուհիներ». Ովքե՞ր էին նկարիչներին ոգեշնչող կանայք՝ https://bit.ly/3RZJUrC
▪️ Դևիդ Հոկնիի վաղ աշխատանքները ցուցադրվում են Միացյալ Նահանգներում. 1960-ականներին Լոնդոնում ուսանելու տարիներին ստեղծված գործերում նկարիչը ներկայացնում է արվեստի և գիտության հատման կետը՝ https://bit.ly/48bhIHO
▪️ Եվ 2023-ն ամփոփենք տարվա ամենաանսպասելի մշակութային բացահայտումներով, վաղուց կորած կտավների հայտնաբերմամբ և անկանխատեսելի տեղերում հայտնված գլուխգործոցներով՝ https://bit.ly/4aBEWrY
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N86)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan