#մշակութաPAN
February 14, 2024

🖼️ #մշակութաPAN (93) 

🎶 Հայրենի երաժշտությունը համաշխարհային ընթացքին հաղորդակից դարձնող կոմպոզիտորը. Արամ Խաչատրյանի մասին առաջին հերթին իր մասշտաբային ստեղծագործություններն են պատմում, բայց այս անգամ մեծն կոմպոզիտորի մասին թող պատմեն նրա անցած ճանապարհը, հանդիպումները, դիմանկարները, նամակներն ու հայրենիքի հանդեպ սերը`
📖 https://lav.pan.am/khachaturian

Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

📷  Լուսանկարչությունից…

▪️ Բնության ապշեցուցիչ կադրերից մինչև տպավորիչ դիմանկարներ ու շատ ավելին. Համաշխարհային գլխավոր լուսանկարչական մրցույթներից մեկի՝ Sony World Photography Awards-ի հաղթող կադրերը՝ մեկ անդրադարձում՝ http://tinyurl.com/43zcv842

▪️ Սան Ռեմոյի երաժշտական փառատոնին ընդառաջ Թուրինում լուսանկարչական ցուցահանդեսի շրջանակում ներկայացվում են փառատոնի «ոսկե շրջանի» երբևէ չցուցադրված կադրերը՝ http://tinyurl.com/4s23hrrf

🇦🇲 Փետրվարի 15-ին էլ Երևանում բացվում է հայ գեղարվեստական լուսանկարչության անվանի վարպետ Գագիկ Հարությունյանի «Ներհայող օբյեկտիվ» ցուցադրությունը՝ http://tinyurl.com/2wrtntda

🎶  Ժամանակակից երաժշտությունից…

▪️ 2000-ականների նոստալգիան, Աշերի հիթերն ու էներգետիկ պարերը. Super Bowl-ի շոուի ընթացքում երգիչը կատարեց հին հիթերն ու ներկայացրեց նոր ալբոմը՝ http://tinyurl.com/dwtxj8k9

▪️ Ջազի 100-ամյա վարպետը մեկդարյա կյանքի ընթացքում հասկացել է մի պարզ բան՝ «առանց կարգապահության մարդը ոչինչ չի կարող սովորել». Մարշալ Ալենի անցած ճանապարհը՝ պատերազմի դաշտից մինչև մեծ բեմեր՝ http://tinyurl.com/2hswapfw

🇦🇲 Փետրվարի 18-ին առաջին անգամ Հայաստանում ամբողջ համերգի ընթացքում հնչելու է բարիտոն սաքսոֆոնը որպես առանձին գործիք. համերգի ընթացքում կարող եք վայելել բարիտոն սաքսոֆոնահար Ջերի Մալիգանի ստեղծագործությունները՝ http://tinyurl.com/39ws5zyr

🏛️  Կերպարվեստից…

▪️ Կան «իրեր», առանց որոնց նկարիչները պարզապես չէին կարողանա ստեղծագործել. ժամանակակից մի քանի նկարիչ կիսվել է ամենաանսովոր ու արժեքավոր իրերի ցանկով։ Դրանց թվում՝ քանոն, դանակ, ձայն ու սիրտ՝ http://tinyurl.com/kpmwjkm5

▪️ Վան Գոգի նոր ցուցադրությունը ռեկորդներ է գրանցում ու այստեղ իր «մեղավորությունը» ունի վիրտուալ իրականությունը. պատկերացրեք՝ զբոսնում եք Փարիզի փողոցներում՝ ձեր սիրելի նկարչի հետ՝ http://tinyurl.com/2e8u7baf

🇦🇲 Փետրվարի 19-ին կբացվի Լյովա Սամվելյանի՝ «Հոգու ալիքներ» խորագրով ցուցահանդեսը. արվեստագետի աշխատանքները պատրաստված են ծառի արմատներից, ճյուղերից, քարերից և տարատեսակ այլ նյութերից՝ http://tinyurl.com/2v2bwtsk

🎬  Կինոյից…

▪️ Ֆրանս Հալսի մասին պատկերացումները հաճախ սահմանափակվում են նրանով, որ դիմանկարի ժանրի զարգացումը հենց Հալսին են վերագրում. նկարչի կորած օրագրերից մինչև դարեր առաջ գրված կենսագրական: Վարպետի մասին պարտադիր ընթերցանության 5 գիրքը կօգնեն ճանաչել նրան բոլորովին այլ դիտանկյունից՝ http://tinyurl.com/ymybs2f

▪️ Ինչպես և ինչու 1911 թվականին գողացան «Մոնա Լիզան» և ինչու Պիկասոն ներքաշվեց այս սկանդալի մեջ. դարի ամենաքննարկվող կողոպուտի, առեղծվածների և Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցի մասին՝ մեկ գրքում՝ http://tinyurl.com/y6mjmn6k

🇦🇲 Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, Թերլեմեզյան քոլեջի գրադարանում տեղի կունենա հանդիպում՝ նվիրված պարսից պոեզիային և մշակույթին. հանդիպման հյուրն է թարգմանիչ, լրագրող Ժորժ Աբրահամյանը՝ http://tinyurl.com/mps5dcbe

📚 Գրականությունից…

▪️ Լեգենդար Մարտին Սկորսեզեն 81 տարեկանում, կարծես, կարիերայի երկրորդ շունչ է ապրում, այս անգամ՝ TikTok-ում. նոր հարցազրույցում կինոռեժիսորը պատմում է սոցցանցերի ազդեցության, Օսկարի նոմինացված «Ծաղկի լուսնի մարդասպանները» ֆիլմի, սիրո ու դաժանության մասին՝ http://tinyurl.com/fu4cv99j

▪️ Netflix-ի The Crown պատմական դրամայի դեկորացիաները, կոստյումներն ու այլ պարագաներ ամբողջությամբ վաճառվել են աճուրդի շրջանակում՝ http://tinyurl.com/4khper9b

🇦🇲 Փետրվարի 15-ին կցուցադրվեն ռեժիսոր Գարեգին Զաքոյանի՝ Փարաջանովին նվիրված «ՄԻԳՆՈՐ» և «Կալանավայրերի արվեստը» (համառեժիսոր՝ Գենադի Մելքոնյան) ֆիլմերը. ցուցադրությանը կհաջորդի քննարկում՝ հեղինակի ներկայությամբ՝ http://tinyurl.com/4z9en6rd

#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N92)

📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan