
Ամեն առավոտ՝ մոտավորապես 6:30-ին, Մայա Էնջելոուն դուրս էր գալիս տնից ու մեքենայով գնում էր մի փոքրիկ հյուրանոց։ Չէր ճամփորդում, ոչ էլ մարդկանցից էր թաքնվում, չէր փախչում նաև ընտանեկան խնդիրներից։ Ուղղակի համոզված էր, որ տանը չի կարողանալու գրել։ Հյուրանոցում ամիսներ շարունակ անանուն սենյակ էր վարձակալում։ Նախապես անձնակազմին խնդրել էր պատերից հանել բոլոր նկարներն ու դեկորները։ Սենյակում գրեթե ոչինչ չկար, միայն սեղան, աթոռ, մահճակալ ու լվացարան։

Բրիտանացի Քրիստոֆեր Նոլանը զարմանալի ռեժիսոր է։ Նրա յուրաքանչյուր ֆիլմ առաջին հերթին հիմնված է որևիցե ոչ տրիվիալ ու հաճախ կինեմատոգրաֆի հետ կապ չունեցող գաղափարի վրա, որը պարուրում է ամբողջ ֆիլմը, ենթարկեցնում նարիատիվը ու դուրս գալիս բոլոր խոռոչներից։ Լինի դա երազները կառավարելու, ժամանակի հետ խաղերի, թե հնգաչափ տարածությունը ենթարկեցնելու մասին, գաղափարը, ոչ թե պատմությունն են առաջնորդում ռեժիսորին։ Հանդիսատեսի ճնշող մեծամասնությունը պատմություն է ուզում, ոչ թե դասախոսություն, ու չնայած Նոլանի դեպքում գերակշռում է երկրորդը, նույն այդ հանդիսատեսն ամեն անգամ ուրախությամբ վճարում է տոմսերի համար, ստեղծում մեմեր, իսկ ստուդիաները միմյանց կոկորդ են կրծում Նոլանի հերթական գաղափարի վիզուալիզացիային հարյուր միլիոնավոր դոլարներ տալու համար։

Էնդրյու Թեյթը պետք է Մայամիում մենամարտերի մրցաշարի մասնակցեր, բայց մարզահամալիրի մոտ նրան երկրպագուների բազմության փոխարեն սպասում էին ԱՄՆ դաշնային մարշալները։ Սկանդալային բլոգեր, նախկին պրոֆեսիոնալ քիքբռնցքամարտիկ Թեյթը և նրա եղբայր Տրիստան Թեյթը ձերբակալվել են Մեծ Բրիտանիայի ներկայացրած արտահանձնման պահանջով։ ԱՄՆ ուժային մարմինները հաստատել են, որ եղբայրները կալանավորված են, պաշտոնական Լոնդոնն էլ հայտարարել է, որ պատրաստվում է հասնել Միացյալ Թագավորություն նրանց արտահանձնմանը։

Մարզական մեծ հաղթանակներին հետևում է մարզասերների աչքերի համար շատ սովորական դարձած արարողությունը՝ հաղթողները բարձրանում են պատվանդան, ստանում ոսկե մեդալները։ Թիմի ավագը ստանում է գավաթն ու այն պահում գլխավերևում, լուսանկարիչներն էլ, նախապես զբաղեցրած դիրքերից, որսում են այն կադրը, որն ապրելու է խաղից շատ ավելի երկար։

VHS կասետների վրա մեծացած սերնդի համար Սեմ Նիլը պարզապես դերասան չէր։ Նա այն հուսալի դեմքերից էր, որոնք հայտնվում էին ամենատարբեր ֆիլմերում ու սերիալներում և գրեթե միշտ դրանք դարձնում ավելի հետաքրքիր։ Ոչ թե դասական գերաստղ, այլ այն հազվագյուտ պրոֆեսիոնալներից մեկը, որի ներկայությունը կադրում միանգամից վստահություն էր ներշնչում։ Հնէաբան, քահանա, խելագար, նավապետ կամ սովորական մարդ՝ Նիլը ցանկացած կերպար մարմնավորում էր նույն համոզիչ հանգստությամբ։