
Բոլորն էլ գիտեն. կինոն իլյուզիա է։ Էկրանից արտացոլվող լույսը հայտնվում է մեր ցանցաթաղանթին, իսկ ուղեղը վերծանում է դա որպես տարածության ու ժամանակի մեջ տեղի ունեցող պատմություն։ Իսկ իրականում` դրանք ընդամենը լուսարձակող պիքսելներ են, կինոյի ամբողջ աշխարհը ապրում է հանդիսատեսի գլխում։ Բայց եկեք պատկերացնենք, որ բոլոր ֆիլմերի բոլոր աշխարհները իրականում գոյություն ունեն նույն այն իմաստով, որով գոյություն ունի մեր իրական աշխարհը։ Պատկերացնենք, որ դրանք միմյանց հետ կապված են պորտալներով։ Ու մեր ձեռքերում է հայտնվել այդ աշխարհներով ճամփորդող անանուն հեղինակի օրագիրը։

Ֆինանսական գործիքների, կրիպտոյի, բորսաների և տնտեսության կարևորագույն լուրերի ամփոփումը

Այս օրերին Կաննի կինոփառատոնի մասին կարդում ու լսում ենք ամենուր: Կարմիր գորգի, հատուկ ընտրված զգեստների, վայրկյանների ընթացքում տարածվող լուսանկարների ու սոցիալական մեդիայում անվերջ պտտվող տեսանյութերի միջոցով, կարծես, մենք էլ ներկա լինենք տարվա ամենասպասված կինոիրադարձություններից մեկին։ Կադրերում էլ գրեթե միշտ ամեն բան հաշվարկված ու պլանավորված է, վերահսկվող ու գրեթե անթերի։ Դերասաններն էլ շատ լավ գիտեն, որ ցանկացած ժեստ, հայացք կամ պատահական շարժում կարող է անմիջապես հայտնվել համացանցում, վերածվել սկանդալային վերնագրի, քննարկման կամ անգամ իրական սկանդալի։

Ֆիլմում գրիմի որակը ստուգելու համար կա շատ պարզ միջոց. եթե նայելուց հետո հիշում եք կերպարին, սակայն չեք մտածում այն մասին, թե ինչպես է նա ստեղծվել, ուրեմն գործ ունեք գերազանց կատարված աշխատանքի հետ: Գրիմը գոյություն ունի քանդակագործության, գեղանկարչության, անատոմիայի ու դերասանական վարպետության հատման կետում, իսկ վերջնական նպատակը միշտ նույնն է՝ անհետանալ, տարրալուծվել կերպարի մեջ, դառնալ իրականության մի մաս: Սակայն կան ֆիլմեր, որտեղ գրիմն անում է ավելին. այն ոչ միայն պահպանում է պատրանքը, այլև ձևավորում իմաստը, կառավարում ժամանակը պատմության մեջ, մարդկային մարմինը վերածում է գեղարվեստական փաստարկի: